«Ի ԶԱՐՄԱՆՍ ՄԵԶ, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». «Լավագույններից լավագույն»-ները կիսաեզրափակչում են

Արխիվ 12-16

«Ի ԶԱՐՄԱՆՍ ՄԵԶ, ԻՍԿԱՊԵՍ, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». «Լավագույններից լավագույն»-ները կիսաեզրափակչում են

 

Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու ArmBody Project-ի «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի 2-րդ շրջանի այն երջանիկ մասնակիցները, որոնք ժյուրիի որոշմամբ կհայտնվեն եզրափակիչ փուլում: Իսկ մինչ «Arly music karaoke» ակումբում կկայանա մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, «Իրավունքը» արդեն իսկ եղած արդյունքների մասին զրուցեց նախագծի ժյուրիի անդամ, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ ՄԱՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Դուք նախորդ փուլում մասնակիցներին զգուշացրել էիք, որ ժյուրին ավելի խիստ է լինելու, քանի որ այդ անգամ մասնակիցները պետք է կատարեին հայկական երգեր: Հետաքրքիր է, թե որքանո՞վ արդարացվեցին ժյուրիի սպասումները:

-Ի զարմանս մեզ, իսկապես, արդյունքն անսպասելի էր, որովհետեւ շատերը լավ երգեցին: Իհարկե, կային մասնակիցներ, որոնցից ավելին էինք սպասում, բայց նրանց կողքին շատերն էլ աճ գրանցեցին: Դրա համար էլ ժյուրին շատ զիջումների գնաց ու որոշվեց խրախուսել մասնակիցներին` 24-ին էլ թողնելով, որպեսզի մասնակցեն կիսաեզրափակիչ փուլին:

- Մասնակիցներին ուղղված շատ խորհուրդներ, նկատողություններ, խնդրանքներ հնչեցին ժյուրիի կողմից հենց առաջին փուլում: Ականջալուր եղա՞ն մասնակիցները դրանց:

- Մասամբ:

- Անդրադառնանք նաեւ մրցույթի ձեւաչափին. Ձեր կարծիքով այն կարո՞ղ է ճանապարհ հարթել ապագա երգիչ-երգչուհիների համար:

- Քանի որ նախորդ տարի Հայաստանում չեղավ հեռուստատեսային որեւէ երաժշտական մրցույթ, ուստի` պետք է շնորհակալություն հայտնենք նախագծի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանին, որ ստեղծեց այս հնարավորությունը` սկսնակ երգիչ-երգչուհիների համար: Այսպիսի մրցույթները  սկսնակների համար շատ կարեւոր է եւ ոչ միայն սկսնակների` այսօր ունենք նաեւ մասնակիցների թվում պատրաստի երգիչներ: Մի խոսքով` այս մրցույթը դարձել է ամենամյա ու հեռանկարային է հենց մասնակիցների համար, տեսնենք մինչեւ ուր կհասնի:

- Ձեր դիտարկամամբ եզրափակչում ի հայտ կգա՞ն նոր աստղեր:

- Մրցույթը հնարավորություն է տալիս հաղթողին մասնակցել միջազգային երաժշտական տարբեր մրցույթներում: Ավելին` փորձը ցույց է տվել, որ այս մրցույթում եղել են մասնակիցներ, որոնք մասնակցել են դրսում մրցույթների ու վերադարձել մրցանակով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի