ՀԱՎԻ ՄԵՋ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԸ ՈՐԴԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇՆՉԱՓՈՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ

Արխիվ 12-16

 

ՀԱՎԻ ՄԵՋ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԸ ՈՐԴԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇՆՉԱՓՈՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ

Արդեն մի քանի օր է, սուր քննարկման առարկա է դարձել «Նոր Զովք» սուպերմարկետից սպառողներից մեկի գնած հավը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 37-ամյա կինը  Երեւանի Քաջազնունի փողոցի «Զովք» սուպերմարկետից գնել է տեղական չսառեցված հավ եւ տուն տանելուց հետո ապշել` հավը մաքրելու ժամանակ փորի մեջ հայտնաբերել է մոտավորապես 15 սմ երկարությամբ որդ, որը կնոջ խոսքով` կենդանի է եղել:Նման դեպքերում սովորաբար սպառողներից շատերը նկարում են սննդի մեջ հայտնաբերված «գտածոն» եւ տեղադրում համացանցում:

 

 

Գնորդն էլ հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, բայց միաժամանակ դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (ՍԱՊԾ): Արձագանքելով դեպքին` ծառայության աշխատակիցները սուպերմարկետում անցկացրել են ուսումնասիրություններ:
Մինչ ուսումնասիրության արդյունքերը կլինեն, «Իրավունքը» դիմեց սուպերմարկետների ցանցին` դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Պարզվում է, որ սուպերմարկետում էլ էին ապշել կենդանի որդի ճարպկության վրա, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս կարողացել էր բնակություն հաստատել հավի փորի մեջ: Ուստիեւ՝ հերքեցին` հայտնաբերվածը չի կարող որդ լինել, մանավանդ, որ հավը տեղական արտադրության էր եւ թարմ:
ՍԱՊԾ-ի լաբորատոր փորձաքննությունը եւս պարզել է, որ հայտնաբերվածը որդ չի եղել. «Քաղաքացու հնչեցրած ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով եւ իրականացրել գործողություններ: Գնված հավը ենթարկել են լաբորատոր փորձաքննության եւ պարզել, որ հայտնաբերվածը բոլորովին էլ որդ չէր, այլ հավի շնչափողի մնացորդ: Որպեսզի քաղաքացին համոզվի, որ որդ չի եղել, նա եւս մասնակցել է լաբորատոր փորձաքնության գործընթացին եւ իր աչքով տեսել արդյունքները»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞, երբ սուպերմարկետում վաճառվում է նման հավ, Ն. Առաքելյանը տեղեկացրեց. «Հավի մեջ ենթամթերք հայտնաբերելու հիմքով, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, մեր ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում: Արդյունքների մասին լրացուցիչ կհայտարարենք»:
Այս ամբողջ պատմության մեջ մնում է հանելուկային մեկ հարց. միթե 37-ամյա կինը չի տարբերակում հավի շնչափողի մնացորդը կենդանի որդից: Պակաս հրաշք չէ, որ շնչափողի մնացորդ կոչվածը հայտնաբերել է՝ փորից:
Նկատենք նաեւ, որ ամեն դեպքում այստեղ հիմնական մեղքի բաժինը թռչնաբուծարանինն է, անկախ նրանից՝ իրականում դա ո՞րդ էր, թե ինչ-որ մնացորդ, որը չպետք է լիներ մորթած հավի մեջ: Դե, ուրեմն, սպասենք թռչնաբուծարանում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի