ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ


 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մասին, ասել է, որ իշխանությունը վարկաբեկված է, հեղինակազրկված: Ավելին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է` ՀՀԿ-ն ունի ՀՅԴ-ի կարիքը:


«Իրավունք»-ը ՀՀԿ-ական հնաբնակ Վազգեն Կարախանյանից պարզեց` համաձայն է Ռուստամյանի գնահատականներին: «Ոչ»,- ասաց պատգամավորը, ապա ասաց. «Կարծում եմ` կատակ է արել Ռուստամյանը, այն էլ` չստացված»:

Մեր մյուս հարցին`միգուցե ՀՅԴ-ի վարկանիշն է ցածր, որ ցանկանում է իշխանության հետ կոալիցիա կազմել`հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, ՀՀԿ-ականը հույս ունի` ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի սկզբունքներով չի առաջնորդվի:

Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայի մասին ասել էր. «Իշխանությունները ոնց որ ուզենան մի բան շպրտեն, հետո ասեն` չենք շպրտում: Նման ձեւով երկիր չի կառուցվում»: Վազգեն Կարախանյանն ասաց, որ  երբ մի  արտահայտություն են անում մարդիկ, թող մտածեն հետեւանքների մասին: «Չեմ կարծում, թե կարելի է հանրության աչքի առջեւ մի ամբողջ կուսակցության կոպիտ ժեստով ներկայացնել»:

Իշխող կուսակցությն պատգամավորից նաեւ պարզեցինք`ՀՀԿ-ը խորհրդարանում մեծամասնություն է, նրա ինչի՞ն է պետք  կոալիցիան: «Ժողովրդական մի խոսք կա` մի ձեռքը ծափ չի տա, երկու ձեռքը ծափ կտա: Կառավարությունում եթե բազմակարծությունը է լինում, շահում է մեր պետությունը»,- եզրափակեց  պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի