ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԵՍ ԱՆԱՐԴԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԵՍ ԱՆԱՐԴԱՐ

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»


 

ԱԺ-ում  այսօր  քննարկվում  է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Ընդդիմության հիմնական քննադատությունը Անդրեասյանի չհիմնավորված եւ նոր հարցեր առաջացնող  հրաժարականն է:  Բավական կոշտ հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Անդրեասյանը շարունակեց ՀՀ-ում ձեւավորված խայտառակ երեւույթը` չհիմնավորված հրաժարականների ավանդույթը: «Լավ, էս ժողովուրդը էդքան հարգանքի արժանի չէ՞, որ ասեք` պախանն ասել է`ռադդ քաշի: Ես պախանին եմ ծառայում, ոչ թե ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը: Իսկ  ժառանգության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հորդորեց այնպիսին մարդու նշանաել, ով քննադատություններից չի վախենա ու փախչի եւ կշարունակի պայքարել:

«Իրավունք»-ը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցոով կապ հաստատեց  Կարեն Անդրեասյանի հետ: Փորձեցինք մի քանի հարց ուղղել Անդրեասյանին, սակայն վերջինս դարձյալ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Իմ հրաժարականի մասին ինչ նպատակահարմար եմ գտել, ասել եմ: Ու դա արդեն հիմնավորում է: Այլ բան է, թե ով ինչպիսի եւ ինչ մանրամասնության հիմնավորումներ  է սպասում»,- ասաց պաշտպանը:

Կարեն Անդրեասյանից պարզեցինք` ընդդիմության  քննադատություններին ինչպես  է արձագանքում: «Ես անարդար քննադատություններից երբեք վատ չեմ զգում: Իսկ արդարներից էլ ուրախանում եմ ու մի նոր բան սովորում»,- ասաց նախկին պաշտոնյան:

Ի դեպ, նախկին պաշտպանի խոսքով հրաժարականից հետո դեռ ոչ մի տեղ չի աշխատում, ծրագրեր էլ առայժմ չունի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի