«ՄԵՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՎԻՃԱԿ Է»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՎԻՃԱԿ Է»

 

Մինչ խորհրդարանականները «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» օրենքի նախագծի շուրջ համաձայնության կգան, քաղաքական կուլիսներում եւ ամբիոններում շարունակում են շրջանառվել ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ, այդ թվում նաեւ ընդդիմադիր մի քանի պատգամավորների: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ` նախեւառաջ հետաքրքրվելով, թե որքանով կարող է այս կամ այն ընդդիմադիր պատգամավորը լինել բոլորի կողմից ընդունելի ՄԻՊ թեկնածու.

– Դեռ այդ ժամանակը կգա, երբ քննարկումներ գնան կոնկրետ թեկնածուների վերաբերյալ, իսկ այսօրվա դրությամբ քննարկվում են այն մեխանիզմները, թե ինչպես են ընտրելու: Փաստորեն, մենք այդ կանոնակարգն էլ չունեինք, եւ ինչպես շատ ու շատ տեղերում, մեզ մոտ գրված է, որ ինչ-որ մի բան կարգավորվելու է օրենքով, բայց այդ օրենքը չկա: Նախեւառաջ պետք է հասկանանք, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որ կարողանանք արդար ու ազնիվ ընտրական գործընթաց կազմակերպել: Դրանից հետո նոր կարելի է քննարկել, թե ով ում է պատկերացնում այդ պաշտոնում: Ինձ թվում է` այս պարագայում ամեն մեկն ունի իր կարծիքը, եւ երբեւէ չի կարելի թեկնածուին գնահատել, թե նա ընդդիմադիր պատգամավոր է եղել, կուսակցության ներկայացուցիչ, ՀԿ-ում աշխատող, թե բիզնես ոլորտից է, կամ իրավաբան է եղել, թե` ոչ: Պետք է կոնկրետ պահանջների խնդիրներ դնել, որովհետեւ կարող է մեկը պատգամավոր չի եղել, բայց իր նստած տեղից ամեն օր վարկաբեկում, պիտակավորում է այն մարդկանց, որոնց պետք է  պաշտպանի` որպես օմբուդսմեն: Կարծում եմ` այդ պաշտոնում պետք է լինի այնպիսի մարդ, որի համար խնդիրը լինի հետեւյալը` պաշտպանել ՀՀ ցանկացած քաղաքացու, անկախ նրանից, թե իր դիմաց կանգնած քաղաքացին ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունի, ինչ ազգություն ունի եւ այլն: Մեզ մոտ շատ ժամանակ այս ոլորտը զարգացել է մեկ ակտիվ դրսեւորումով` գնալ, ամեն ինչին հասնել կամ նստել գրասենյակում ու զբաղվել ավելի շատ ինչ-որ երեւույթներ նկարագրելով: Այնպես որ, դեռ զարգացման փուլի մեջ ենք, եւ շատ դժվար է ասել, թե որ մեկը կհաջողվի: Կլինեն թեկնածուների առաջարկներ, կքննարկենք: Համենայնդեպս, ես երբեւէ չեմ դիտարկելու քաղաքական կողմը, այլ նայելու եմ, թե արդյոք այդ թեկնածուն` իր մարդկային տեսակով տեղավորվում է իմ պատկերացումների մեջ, թե` ոչ: Ի վերջո, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է նաեւ կարողանա թիմային աշխատանք իրականացնել եւ ոչ միայն խնդիրներ բարձրաձայնել, այլեւ մարդկանց խնդիրներին դարման լինել:

– Այնուամենայնիվ, ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն իսկ առաջարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Դուք է՞լ կպաշտպանեք նրա թեկնածությունը, թե Ձեր խմբակցությունից «Ժառանգություն» կուսակցության վերջին ներկայացուցչի հեռանալը աղետ կլինի:

– Որպես ՄԻՊ թեկնածուի` Զարուհի Փոստանջյանի անունը նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էր տալիս, ուրիշները` Ավետիք Իշխանյանի անունն են տալիս... Ես չեմ ցանկանում այսօրվա դրությամբ խմբակցության խնդիրները բարձրացնել, որովհետեւ մեր խմբակցությունում յուրահատուկ վիճակ է: Էթիկայի կանոններից ելնելով` ավելի ճիշտ կլինի հիմա այդ հարցերին չանդրադառնալ: Երբ կլինեն թեկնածուները, այդ ժամանակ էլ կքննարկենք: Իսկ մինչ այդ, էթիկայի կանոններից ելնելով` ուղղակի կլռեմ:

– Մարդու իրավունքների պաշտպանի հարցը վերջին շրջանում ամենաչարչրկված եւ վարկաբեկված թեման է դարձել: Ըստ Ձեզ` ի վերջո, խնդիրը օմբուդսմենի՞ մեջ է, թե՞ այստեղ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

– Այդ ինստիտուտը պետք է դառնա աշխատող, եւ այն պետք է արդյունքներ ցուցաբերի: Իսկ կա՞ որեւէ ինստիտուտ մեր երկրում, որը վարկաբեկված չէ: Նույնիսկ ամենակայացած ինստիտուտի` բանակի հասցեին, եթե նայում ես սոցիալական կայքերում, բազմաթիվ բողոքներ կան: Ուստի` այդ իմաստով պետք է գիտակցենք, որ ինչպիսին մեր երկրի իրավիճակն է, այնպիսին էլ ՄԻՊ-ի ինստիտուտն է: Կարող է մեկը գա, վերականգնի, մյուսի մոտ` չհաջողվի կամ չկարղանա թիմային աշխատանք տանել: Ինձ, օրինակ, հետաքրքիր կլինի ցանկացած թեկնածուի պատկերացումն այն մասին, թե ինչ է պատաստվում  ձեռնարկել, եւ իր ապագայի տեսլականն ինչպիսին է այդ ինստիտուտում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում