Ի՞ՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ

ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

«Իրավունք»-ի թղթակիցն այսօր նկատեց, որ նախկին ԱԳ նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենյակից դուրս եկավ ոչ ավել, ոչ պակաս  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Որքանով պարզ դարձավ պարոն Վարդանյանը վաղուց էր գտնվում պարոն Օսկանյանի աշխատասենյակում: Ինչ էր անում Աղվան Վարդանյանը  Օսկանյանի աշխատասենյակում` այս եւ այլ հարցերի մասին փորձեցինք զրուցել պատգամավոր Վ. Օսկանյանիցպարզել, սակայն ապարդյուն: «Հիմա չէ, իսկապես հիմա չէ» արտահայտությամբ պատգամավորը քաղաքակիրթ ձեւով մերժեց, ապա իր օգնականի հետ դուրս եկավ խորհրդարանից:

Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը, զարմանալիորեն այս նստաշջանում իր աշխատանքը բավականին հեզիկ-նազիկ է սկսել եւ ընդմիջումների ընթացքում շտապում է ՕԵ խմբակցություն, հավանաբար նրանց հավանությանն արժանանալու ՄԻՊ ընտրության հարցում: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՕԵկ-ականները չեն բացառել, որ ամենայն հավանականությամբ կպաշտպանեն ընդդիմադիր գործչի թեկնածությունը:

Հ.Գ. Արտառոց ոչինչ չկա, երբ պատգամավորները կարող են միմյանց աշխատասենյակ ելումուտ անել, օրինակ, համատեղ աշխատելով որեւէ օրենսդրական նախաձեռնության վրա: Սակայն հազիվ թե պատգամավորական գործունեությամբ համարյա չզբաղվող Օսկանյանը դաշնակցականի հետ որեւէ  օրենսդրական նախագծի վրա աշխատեր: Կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցներից մեկի տեղեկությունը կարծես թե իրականություն է: Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի`  Ռոբերտ Քոչարյանն անակնկալի է եկել, երբ  համոզվել է, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծումն անխուսափելի է: Իսկ Քոչարյանը, հավաստի լուրերի համաձայն, դաշնակցականների «տանիքն» է համարվում: Գուցե Աղվան Վարդանյանը քոչարյանական «վկա» Օսկանյանին ինչ-որ բացատրություններ էր տալիս, արդարանում, որպեսզի վերջինս էլ այդ ամենը փոխանցի շեֆին:Սպասենք զարգացումներին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում