ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՉՔԱՆԴԵԼ»

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵԻ

ՇԵՆՔԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՉՔԱՆԴԵԼ»

 

Քաղաքաշինության  նախարարության   Նարեկ Սարգսյանը երեկ  խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ    անդրադարձավ  Արամի 30 հասցեում գտնվող կառույցի քանդմանը, որը հանրային մեծ արձագանք  է գտել: Նախարարը նախ հայտարարեց, որ դեմ է  գիշերով որեւէ կառույց քանդելուն, ապա ասաց, որ կարելի էր  վերոնշյալ հասցեի շինությունն առայժմ ձեռք չտալ:  «Իրավունք»-ը մի քանի հարց ուղղեց  գործադիրի անդամին խնդրի մասին:

- Պարոն Սարգսյան, Դուք հայտարարել էիք, որ կառուցապատողն իրավունք չուներ քանդել այդ շինությունը, քանի որ նրան հատկացված հողակտորի մեջ այն չէր մտնում…

-Ոչ, ես ասել եմ` կառուցապատողն իրավունք չուներ գիշերով քանդել այն:

- Նախարարությունը չունե՞ր որեւէ լծակ` թույլ չտալու կառույցի  քանդելը գիշերով:

- Ոչ: Տարածքը, որն  քանդել է կառուցապատողը,  դուրս էր  իր սեփականության իրավունքի սահմաններից:Դա հանրային տարածք էր: Բայց միեւնույն է, նա պետք  է մաքրեր ու տար քաղաքին: Ոչ ոք չի ասում, որ նա իրավունք չուներ: Պարզապես  գիշերով է այդ ամենը արել, մարդկանց մոտ կասկածներ առաջացրել:  Այդ շենքն այդ պահին կառուցապատողին չէր խանգարում: Կարող էր հիմա չքանդել, թողնել, որի մասին նրան ասել եմ  չորս տարի առաջ: Ասել եմ` ձեռք մի տվեք: Կհասնի ժամանակը,  լուծում կգտնենք, որ հանրությունը չվիրավորվի Կարճատես քայլով բոլորին էնդպես… Ես ասել եմ «Հին Երեւան»-ի ճարտարապետներին այդ հատվածը ներառել «Հին Երեւան»-ի մեջ:

- Այսինքն`քաղաքապետարանը մի փոքր շտապե՞լ է:

- Կարծում եմ`քաղաքապետարանը տեղյակ չի եղել, որ կառուցապատողը գիշերը կքանդի այդ հասցեում գտնվող շենքը:

- Դուք Ձեր ելույթում ասացիք, որ պետք է այդ շենքը վերարտադրել…

-Այո:Դա պետք է արվի «Հին Երեւան» ծրագրով: Օգտագործվելու է հին շենքի ճակատը, վերականգնվի «Հին Երեւան» ծրագրով, որը գտնվում է  նույն տարածքից 40-50 մետր հեռավորության վրա:

- Ընդդիմախոսներն ասում են, որ Արամի 30 հասցեի մայթը լայնացնելու կարիք չկա, քանի որ այն բանուկ փողոց չէ:

- Համաձայն չեմ այդ գնահատականին: Երբ այդ հատվածը կառուցապատվի, ապա մետրոյի եւ Աբովյան փողոց կապը ավելի կմեծանա:  Ընդ որում` դեռ խորհրդային տարիների  հատակագծով է նախատեսված  ընդլայնել մայթը: Այնտեղ նախատեսվում է  ստորգետնյա կայանատեղիների մուտքեր կառուցել: Պարզապես նման հարցերում պետք է զգույշ ու լուրջ լինել:

- Ձեր ընդդիմախոսները, լսելով  Ձեր խոսքերը,  հարց կբարձրացնեն` ինչո՞ւ Դուք Երեւանի գլխավոր  ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զգույշ չէիք նման հարցերում:

- Կոնկրետ ո՞ր հարցերում:

- Երեւանում տեղի ունեցող ճարտարապետական գրեթե բոլոր փոփոխությունները  Ձեր ղեկավարման տարիներին դժգոհությամբ է ընդունվել:

- Այդ դժգոհությունները կեղծ են, սուտ: Քանի անգամ ասել եմ`  սուտ է, որ Հյուսիսային պողոտայում երեսունից ավելի շենքեր են քանդվում: Ընդամենը երեք շենք եւ հուշարձան է եղել, որոնք իմ անձնական նախաձեռնությամբ վերականգնվել են եւ տեղադրվել են փողոցում: Ո՛չ Սեւան հյուրանոցի, ո՛չ Սպայի տան, ո՛չ Երիտասարդական պալատի քանդման տարիներին Նարեկ Սարգսյանը  շարքային արվեստանոցում էր աշխատում:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում