ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «60.000-ԱՆՈՑ ՔԱՂԱՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵԼ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «60.000-ԱՆՈՑ ՔԱՂԱՔՆ

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵԼ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում

խոսեց Հրազդանի ձեռքբերումների, խնդիրների ու ծրագրերի մասին: Նրա խոսքով` քաղաքի բնակչությունը 18-24 ժամյա ջրամատակարարմամբ է ապահովել, իրականացվել է 480 կմ ջրագծերի վերանորոգում,  գազաֆիկացվել է մոտավորապես 60.000 բնակիչ ունեցող քաղաքը: Սա դեռ ամենը չէ: Քաղաքապետի տեղեկացմամբ` քաղաքում բարձր մակարդակով կատարվում են աղբահանման աշխատանքներ: «Դուք հիշում եք, որ Հրազդանում երկու տարի կենտրոնացված ջեռուցում կար: Իմ ղեկավարման տարիներին մեր ազգաբնակչությանը  անվճար ջեռուցմամբ ապահովեցինք: Սակայն երբ ռուսական կողմը գնեց Հրազդանի ՋԷԿ-ը,  քաղաքացիներից գումար էին պահանջում իրենց ծառայությունների դիմաց: Խոսքը 550 մլն դրամի մասին է տարվա կտրվածքով:  Ազգաբնակչությունից, սակայն, մենք հավավաքագրում էինք 20 միլիոն դրամ: Այսինքն` գումարի մնացած մասը մարում էր Հրազդանի քաղաքապետարանը: Երկու տարվա ընթացքում ռուսական կողմին  փոխհատուցվել է մեկ միլիարդ դրամ »,-մանրամասնում է  քաղաքապետը:

Քաղաքապետի խոսքով` Համաշխարհային բանկը նախատեսում է 8 մլն դոլարի ներդրում կատարել` Հրազդանի աղբավայրի կառուցապատման համար:


Խոսելով քաղաքի զարգացման ծրագրերի մասին գործադիր մարմնի անդամն ասաց, որ նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական բոլոր խնդիրները` փոխել քաղաքի ջրահեռացման քայքայված խողովակները, պահպանել բազմաբնակարան շենքների տանիքները, որոնք կապիտալ վերանորոգվել են եւ այլն: Հրազդանում զարգացած է նաեւ փոքր եւ միջին բիզնեսը: Քաղաքապետը  հավաստիացնում է` մարդիկ կապվել են իրենց հող ու ջրին ու ներդրումներ են կատարում:


Ի տարբերություն մարզային այլ քաղաքների, Հրազդանում գործում է առողջաապահական ժամանակակից կենտրոն, արդյունաբերական կառույցներ:

Ինչ վերաբերում է քաղաքի սոցիալական խնդիրներին,Ա. Դանիելյանի խոսքով` մեղմելու համար քաղաքապետարանն իրականացնում է սոցիալական մի շարք ծրագրեր:


Մշակութային կյանքը եւս Հրազդանում աշխույժ է: Արամ Դանիելյանն իր ղեկավարման տարիներին կարողացել է ապահովել 12 մանկապարտեզի, երկու երաժշտական դպրոցի, երեք սպորտի ու երկու արվեստի դպրոցի գործունեությունը: Քաղաքապետ դառնալուց հետո Դանիելյանի ջանքերով Հրազդանի թատրոնը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում ու ենթակայության տակ:


Հրազդանում այս տարի քաղաքապետի ընտրություններ են: Ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսերը  Արամ Դանիելյանը, ով մոտ տասը տարի է,  ղեկավարում է Հրազդանը: «Իմ թեկնածությունն առաջադրել  է ՀՀԿ-ը: Տարիների ընթացքում Հրազդանի ազգաբնակչությունն ինձ վստահել է, քանի որ ամեն օր շփվում եմ քաղաքացիների հետ: Վստահ եմ ` ինձ նորից կվստահեն: Ինչ վերաբերում է այլ թեկնածուներին,  թող  առաջադրվեն, կխոսենք»,- ասաց նա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները` տեսանյութերում:





 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում