ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է»

«Շենգավիթ» ԲԿ-ում հղի Մերի Մարգարյանի մահվանից   հետո  բժիշկների որակավորման խնդիրը նորից ակտուալ դարձավ: Ո՞վ է, ի վերջո,  պատասխանատու բժշկի մասնագիտական գործունեւության համար: Առողջապահության նախարարությունը այս հարցում պարզվում է  իրավասու չէ միջամտել:  «Բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը դրված է բժշկական այն կազմակերպությունների ու տնօրինությունների վրա, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը: Եթե բժշկական կազմակերպության բժիշկները հինգ տարին մեկ չեն վերապատրաստվել, դա հիմք կարող է լինել ԲԿ-ին զրկել բժշկական լիցենզիայից »,- «Իրավունք»-ին ասել  էր առողջապահության նախարարության  անձնակազմի կառավարության վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

«Իրավունք»-ը  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պարզեց` հաշվի առնելով վերջին շրջանում  թե՛ նորածինների, թե՛ հղիների մահվան դեպքերը, արդյոք ժամանակը չէ՞, որ նախարարությունն  իր վրա պարտականություն վերցնի բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը: Երկրորդ, եթե բժիշկները հինգ տարին մեկ վերապատրաստում չեն անցել, քանի՞ բժշակական կազմակերպություն  է լիցենզիայից զրկվել: «Նախ ուզում ես ասել, որ վերջին շրջանում  մայրական  մահացությունների թիվը նվազել է: Ինչ վերաբերում է  բժշկի մասնագիտական շարունակական գործունեությանը,  դա մարդու իրավունքն է: Առանց  համապատասխան հիմքերի` նախարարությունն իրավունք չունի  բժշկի գործունեությունը դադարեցնել, քանի որ դա իրավապահ մարմինների գործն է:

Ինչ վերաբերում է  բժշկական կազմակերպություններին լիցենզավորումից զրկելուն ու լիցենզիայից զրկված բժշկական կազմակերպությունների թվին, նախարարի խոսքով   դա  արվում է համապատասխան բողոքի հիման  վրա` դատական կարգով:

Հ.Գ. Արմեն Մուրադյանն այդպես էլ  լիցենզիայից զրկված բժշկական կազմակերպությունների թիվ չլսեցինք: Ավելին` երեք ժամ շարունակ փորձեցինք զրուցել առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության բաժնի պետ Կարեն Կոստանյանի հետ, սակայն մեզ  մի դեպքում ասացին` խորհրդակցության է, մյուս դեպքում էլ` խորհրդակցություն է հրավիրել:  Երեւի լիցենզավորման գործակալության պետը  մոռացել է, որ նրա պարտականություններից մեկը լրատվամիջոցներին պարզաբանումներ տալն է, առավելեւս, որ  լրագրողները գործակալությանը տարվա ընթացքում հազիվ  մեկ-երկու անգամ դիմեն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում