«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ (Տեսանյութ)

 

«Իրավունքը» շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ամփոփել է նախորդ տարին` 2015 թվականը, ու ընտրել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Հենց այս առթիվ թերթի խմբագրությունում հյուրընկալվել էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, ով «Իրավունքի» կողմից արժանացավ պատվոգրի` 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ ճանաչվելու կապակցությամբ` տարվա ընթացքում ակտիվ գործունեության եւ սահմանամերձ գյուղին աջակցելու համար: Ընդունելով պատվոգիրը` Ք. Պեպելյանը շնորհակալություն հայտնեց եւ ընդգծեց. «Գնահատականն ու վերաբերմունքը, հավատացեք, շատ դեպքերում ավելի կարեւոր են, քան որեւէ մեծ, հնչեղ բան: Զգացված եմ, սա ամենանուրբ ու լավ գնահատականն է, որը կարող էի ունենալ»:

Հիշեցնենք, որ երբ ամիսներ առաջ ողջ հանրությունը քննարկում էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն անցկացնելու, թե չանցկացնելու հարցը, երգչուհին հայտարարեց, որ տոնակատարություններից գոյացած իր ողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներով) եւ կփոխանցի Բաղանիսի գյուղապետարանին` ինչ-որ չափով փարատելու սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Տարեվերջին արդեն իսկ երգչուհին կատարել էր խոստումը` նրա նվիրաբերած գումարի շնորհիվ սահմանամերձ Բաղանիսի եւս երկու թաղամաս ապահովվեց գիշերային լուսավորությամբ:



Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` Սամվել Չոբանյանի


Հ.Գ.- Ի դեպ, Քրիստինե Պեպելյանը նաեւ դարձավ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը եւ սիրով պատասխանեց մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որի պատասխանները կարող եք կարդալ թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի