ԹԵԺ ՊԱՅՔԱՐ` ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

Արխիվ 12-16

ԹԵԺ ՊԱՅՔԱՐ` ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

 

Ինչպես հայտնի է փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա Մարդու Իրավունքների պաշտպանի նոր թեկնածու ընտրություն:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը  ՄԻՊ ընտրություններում կառաջադրի ու կպաշտպանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, որի մասին հայտնել է խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, ինչպես տեղեկացրել խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դեռ չի որոշել` ում թեկնածությունն է առաջադրելու:

ՀԱԿ-ն էլ, իր սեփական շողքից վախեցած, հայտարարել է, որ ՄԻՊ-ը  ընտրությունը վերահսկվելու է ՀՀԿ-ի կողմից և, ըստ երևույթին, իրենք չեն մասնակցի գործընթացին:

«Ժառանգություն» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, եւս կպաշտպանի Զ. Փոստանջյանի թեկնածությունը:

Ի դեպ նշենք, որ վերջինիս թեկնածությունը առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով քաղաքական թիվ մեկ ամբիոնից կուրծք է ծեծում տիկնոջ համար:


Հայտնի է նաեւ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունն ունի իր թեկնածուն`Մակար Եղիազարյանը:

ՀՀԿ-ն առաջադրել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:


Հետաքրքիր է` ինչո՞ւ չէ նաեւ թեժ պայքար է տեղի ունենալու, քանի որ, ըստ էության, ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ-ն այս դեպքում փոքր ինչ դժվարություն կունենա` հանդիսանալով իր թեկնածուի միակ պաշտպանն ու կողմ քվեարկողը գոնե այս պահի դրությամբ: Նշենք նաեւ, որ ընտրված թեկնածուները պետք է հավաքեն պատգամավորների ձայների 3/5-ը կամ 79 ձայն` 131 հոգուց` փակ գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց, որտեղ հարկավոր է մասնակիցների ձայների կեսը ՄԻՊ թեկնածու առաջադրվելու համար:

Թե ինչ զարգացումներ կլինեն, պարզ կդառնա առաջիկա ուրբաթ օրը:


Հիշեցնենք, որ հանձնաժողով դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին`ժամը 18-ին:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում