«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՀԻՄԱ Ո՞Ր ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է»

Արխիվ 12-16

«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

ՀԻՄԱ Ո՞Ր ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է»


Կամերային պետական երաժշտական թատրոնում կրքերը, կարծես թե, արհեստականորեն դադարեցվել են, սակայն չի բացառվում, որ ամեն պահի կրկին կարող է պայթել հասունացած կոնֆլիկտը: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հավաստիացրեց, որ չնայած ստեղծված բավականին բարդ իրավիճակին` դերասանների հետ իրեն հաջողվել է գալ մի եզրահանգման.

- Առաջարկեցի կնքել համաձայնագրի պես մի բան, որը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակից ելք է` երկու կողմերին ոչ թե հաշտեցնել, այլ գոնե առժամանակ վստահություն ներշնչել, որ ամեն մեկն իր աշխատանքը կատարի: Եթե գլխավոր ռեժիսորի եւ թատրոնի երկրորդ ռեժիսորի ներկայացումները իրականություն դառնան, կփորձենք հաշտ համերաշխ աշխատել, ես էլ պիտի լինեմ հետեւող, որ որեւէ արտառոց իրավիճակ չստեղծվի նորից մինչեւ հասկանանք, թե ինչն ինչոց է, ով է կարողունակ, ով` ապաշնորհ:

- Պարոն Գրիգորյան, փաստորեն, նման եզրահանգման եկաք գեղխորհրդի նիստից հետո՞, երբ Արմեն Մելիքսեթյանը չհամաձայնեց հրաժարվել գլխավոր ռեժիսորի պաշտոնից:

- Բավական երկարատեւ նիստից հետո որոշվեց երկու բեմադրիչներին էլ տալ հնարավորություն` իրենց ներկայացրած աշխատանքները ավարտին հասցնելու համար: Թատրոնում այսպիսի առճակատման պայմաններում գրեթե զրոյական վիճակ էր տիրելու գլխավոր ռեժիսորի եւ դերասանների աշխատանքներում: Իհարկե, մեր ստեղծագործական կազմը շատ հաստատակամ էր իր որոշման մեջ, անդրդվելի էին դերասանները: Թեեւ գործադուլ անելու որոշում ունեին, բայց իմ խորհրդին եւ հորդորին անսալով` հետ կանգնեցին, որովհետեւ խաղացանկային ներկայացումները չեն կարող այդ պատճառով դադարել: Մեր փոքրիկ եւ մեծ հանդիսատեսը պարտավոր չէ իր ուսերին կրել այդ կոնֆլիկտի բեռը: Այսպիսով` ոչ սովորական որոշում կայացվեց, տալ հնարավորութուն, որ երկուսն էլ իրենց սկսած գործերը տանեն առաջ` անկախ ժանրային պատկանելությունից:

- Այսինքն` հին կազմն աշխատում է երկրորդ ռեժիսորի հետ, իսկ Մելիքսեթյանն իր ուսանողների հետ նոր կա՞զմ է ստեղծել:

- Բոլորովին առանձին կազմ է, ամբողջ աբսուրդն այն է, որ եթե ողջ անձնակազմը դեմ է նրան, ապա պարոն Մելիքսեթյանը հիմա ո՞ր թատրոնի գլխավոր ռեժիսորն է հանդիսանում: Սա ոչ թե աբսուրդի ժանրից է, այլ ստեղծված իրավիճակից ելք, բայց դա հարցի լուծում չէ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում