«ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»`ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ 20-25 ԶՈՒՅԳ ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Արխիվ 12-16

«ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»`ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ 20-25 ԶՈՒՅԳ ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ


Այս տարի Տյառընդառաջի տոնի կապակցությամբ «Ջամբո»  պարկը յուրահատուկ նվեր կմատուցի Երեւանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին՝ իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի: «Սերը տարիք չի հարցնում» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառման գաղափարը պատկանում է պարկի հիմնադիր տնօրեն Արտյոմ Վարդանյանին, ով որոշել է մեկ գեղեցիկ օր պարգեւել ծերանոցում բնակվող այն տարեցներին, ովքեր այդ տարիքում եւս չեն դադարում սիրել` հանդիպում են, զույգեր կազմում, երբեմն անգամ  ամուսնանում: Մտահաղացման հիմքում ընկած է նաեւ այն գաղափարը, որ մեծահասակներն ամենաշատն ունեն ուշադրության եւ բարի վերաբերմունքի կարիք: Միջոցառման մեկնարկը տրվելու է կրակ վառելով, այնուհետեւ արդեն դահլիճում հին երեւանյան երգերի ներքո կլինի ճաշկերույթ՝ ռոմանտիկ ցերեկույթ: Ներկա կլինեն  հայտնի երգիչ Արմեն Դարբինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:  Մեծահասակ զույգերի համար գրամաֆոնով կհնչի Աստոր Պիացոլլայի երաժշտությունը, կլինի պարի մրցույթ: Ա. Վարդանյանի խոսքով` միջոցառումն ընդամենը սկիզբն է, որը կունենա շարունակություն: 25 տարի Հոլանդիայում ապրած հայ գործարարը նշում է, որ քաղաքակիրթ երկրներում եւ Հայաստանում անհամեմատելի տարբեր են տուն-ինտերնատների եւ տարեցների կյանքի պայմանները. «Հայաստանի ծերանոցներում ապրող մարդկանց կյանքը միապաղաղ է, տխուր, եւ ցանկացած դրական փոփոխություն լուսավորում է նրանց առօրյան: Ուզում ենք մեր այս միջոցառմամբ օրինակ ծառայել, որպեսզի շատ մարդիկ մտածեն ինչ-որ լավ բան անելու մասին: Ծերերի, հաշմանդամություն ունեցողների նկատմամբ նման վերաբերմունքն արտասահմանում կյանքի նորմա է, իսկ մեզ մոտ դեռ հազվադեպ պատահող երևույթ է, որի վրա զարմանում ենք»,-ընդգծեց Արտյոմ Վարդանյանը եւ ավելացրեց. «Արտասահմանում կյանքի որակը լրիվ ուրիշ է. այնտեղ ծերանոց գնալը ողբերգություն չէ, ընդհակառակը` շատերն իրենք են ձգտում ապրել ծերանոցներում: Մեզ մոտ ծերերը ստիպված են գնում ծերանոցներ` հոգեբանորեն ճնշված, նեղսրտած , այդ մարդկանց համար ուշադրությունն ամենակարեւորն է»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում