ՀՀՇ-Ը ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀՀՇ-Ը ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`

ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ազատություն»  կուսակցության ղեկավար, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր   ընդդիմադիր մի քանի  կուսակցություններին` ՀՀՇ-ին, «Հանրապետությանը», «քաղաքացիական պայմանագրին», «Ազատ դեմոկրատներին»,  առաջարկել է խորհրդարանական ընտրություններից առաջ կոալիցիա կազմել:  «Իրավունք»-ը ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանից պարզեց` Բագրատյանի առաջարկն ընդունելի՞ է: «Ճիշտն ասած, քաղաքում չէի, չեմ լսել  այդ հայտարարությունը»,- ասաց գործադիր քարտուղարը:

«Իրավունք»-ի հարցին` ՀՀՇ-ը Բագրատյանի կուսակցության հետ հանդիպում ունեցե՞լ է, Կարեն Կարապետյանի խոսքով. «Ալեքսանդր Արզումանյանը Հրանտ Բագրատյանի հետ խորհրդարանում հաճախ հանդիպում է: Բայց պաշտոնապես ՀՀՇ-Ազատություն կուսակցութունների հանդիպում դեռ չի եղել»:

ՀՀՇ անդամը, սակայն, տեսականորեն չի բացառում, որ հնարավոր է համագործակցություն Բագրատյանի կուսակցության հետ:

ՀՀՇ-ը նաեւ հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ եւ չի բացառվում` դաշինքով մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչ փուլում են այդ հանդիպումները: «Մենք մշտապես հանդիպումներ ունեցել ենք, բայց դրանք կոնսուլտատիվ բնույթ են ունենում: Որեւէ հստակեցում չկա»,- եզրափակեց պրն Կարապետյանը:

Ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը դեռ արտերկրում է: Նա Հայաստանում կլինի փետրվարի տասից հետո:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում