ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ. ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ ՁԳՏՈՒՄԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ. ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ ՁԳՏՈՒՄԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է

 

 

 

Վերջին տարիներին բռնցքամարտը Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցել, մարզաձեւը նոր շունչ ստացավ ու մտավ նոր շրջափուլ: Այժմ Հայաստանն ունի բռնցքամարտի մրցունակ ազգային հավաքական, որը միջազգային խոշոր մրցաշարերում պայքարում է միայն ամենաբարձր արդյունքների համար, զգալի են նաեւ բռնցքամարտում աղջիկների հաջողությունները: Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի ավագ մարզիչ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Վերջին շրջանում հայ բռնցքամարտիկները լուրջ հաջողություններ են գրանցում, վերջապես ունենք մարտունակ թիմ, որը հստակ է ասելիք ունի: Դուք այդ կառուցողական ընթացքին մասնակից եք եղել, որո՞նք էին այն որոշիչ նախադրյալները, որոնց շնորհիվ ստեղծվեց այն ինչ հիմա կա:

- Արթուր Գեւորգյանի՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ նշանակվելուց հետո, մարզիկներն իրենց ուժերի նկատմամբ հավատով լցվեցին, քանի որ պարոն Գեւորգյանն ինքն էլ բռնցքամարտիկ է եղել եւ այն էլ՝բարձր արդյունքներով: Մարզիկներն ավելի ոգեշնչված սկսեցին մարզվել, ձգտելով հաջողության հասնել: Բոլորը գտնվում են Արթուր Գեւորգյանի ուշադրության ներքո, ով հաջողության է հասնում ֆեդերացիայի նախագահը ամեն կերպ աջակցում  ու հնարավոր ամեն բան անում է մարզիկի համար: Մեծահասակների հավաքանի մարզիչ ընտվեց Կարեն Աղամալյանը, իսկ ես՝աղջիկների թիմի ավագ մարզիչ: Մեր մարզումները համատեղ են անցկացվում ու շատ արդյունավետ են: Կարծում եմ հաջողության կհասնենք...

-Այսօր միջազգային մակարդակով կանանց բռնցքամարտում հայկական ընդամենը մեկ անուն կա՝Սյուզի Կենտիկյան, այսօրվա սերնդից կա՞ն մարզուհիներ, որ կարող են կրկնել Կենտիկյանի հաջողությունները:

- Խնդրեմ ինձնից ձախ նստած Անուշիկ Գրիգորյանը, (ցույց է տալիս կողքին նստած Անուշին-խմբ.), ինչպես նաեւ Անի Հովսեփյանը, մարզուհիներ որոնք կարող են հասնել այդ մակարդակին:

-Աշխատում եք ե՛ւ տղաների ե՛ւ աղջիկների հետ: Որո՞նք են աղջիկների հետ աշխատելու առանձնահատկություններ:

-Աղջիկներին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել: Ասեմ, որ աղջիկներն ավելի աշխատասեր են ու ավելի շատ ձգտումներ ունեն, իսկ տղաների մոտ այդ ցանկության պակասը կա: Անիի ու Անուշի մոտ հաջողության հասնելու ձգտումը շատ մեծ է: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության գնացի Անուշի հետ ու նրա ցանկությունը հաղթանակի հասնելու հսկայական էր: Անուշը շատ հանգիստ, հոգեբանորեն հավասարակշռված ու ազատ էր ռինգ դուրս գալուց եւ մրցակցության մեջ մտնելուց առաջ:

-Կարելի՞ է ասել, որ աղջիկներին հետ աշխատելն ավելի հեշտ է:

- Այո, ինձ համար այո, թեեւ տղաների հետ էլ բարդ չէ, ուղղակի ամեն բան կախված է մարզիկի ու մարզչի ճիշտ փոխհարաբերություններից: Լինում են բնավորությամբ բարդ մարզիկներ, պետք է կարողանալ բոլորի հետ լեզու գտնել:

-Ձեր մարզչական գործունեության ընթացքում պատրաստել եք աշխարհի, Եվրոպայի շատ մրցանակակիրների: Գիտեմ, որ բոլոր սաներն էլ սիրելի են ձեզ համար, այնուամենայնիվ ո՞ր մարզիկներին կառանձնացնեիք պրոֆեսիոնալ տեսանկյունից:

-91կգ ծանր քաշային Սերյոժա Հակոբյանին կառանձնացնեմ: Սերյոժան բավական հաջողություններ ունի, պատանիների մեջ ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մրցանակակիր դարձավ: Բնավորությամբ ծանր տղա է, հաջողության հասնելու ցանկությունը մեծ է, բայց մի քիչ աշխատասիրությունն է պակասում: Ունեմ նաեւ լավ մարզիկներ պատանիների մեջ...

-Մի անգամ ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ բռնցքամարտը արվեստ է, այսօր սպորտն ամբողջովին նոր դիմագիծ է ստացել: Ժամանակակից բռնցքամարտը ավելի շատ ձեռքբերումնե՞ր է ունցել թե՞ կորուստներ:

-Կասեմ, որ ավելի է մոտեցել արվեստին: Ժամանակին նոկաուտներն ու նոկդաունները շատ էին, հիմա ամբողջ աշխարհում ուժերը հավասար են, մինչ դեռ նախկինում տարբերությունը շատ մեծ էր: Մեր, Ղազախստանի, Ռուսաստանի, Կուբայի բռնցքաամարտը տարբերվում էր, մեր դպորցներն էին տարբերվում, իսկ հիմա բոլորը նույն հարթակի վրա են... Նշանակում է, որ աճ է գրանցվել ու զարգացում է եղել:

 

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի