ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՑԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՑԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ «ԳՈԼԴ»

ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վերջին շրջանում «Իրավունք»-ը դժգոհություններ է լսում  վարորդներից Երեւանի կենտրոնի դպրոցների  մոտակայքում ժամը 13-14:00-ի ժամանակահատվածում առաջացած ճանապարհային խցանումների մասին: Վարորդների կարծիքով ՃՈ-ն արդյունավետ չի աշխատում  խցանումները վերացնելու համար:

«Իրավունք»-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով մեզ տեղեկացրեց`ՃՈ-ն իր ամենօրյա գործառույթներն է իրականացնում, շատ արդյունավետ է աշխատում: «Վերջին ասուլիսի ժամանակ ՃՊԾ բաժնի պետ Նորիկ Սարգսյանը շեշտեց, որ  դպրոցների հաճախումներով պայմանավորված` ժամանակ առ ժամանակ  լինում են կուտակումներ: Մենք հորդորեցինք վարորդներին  երկար չկանգնել: Հիմա եթե ծնողը երեխային իջեցնում է  մեքենայից,  այդ մի վայրկյանի ընթացքում հնարավոր է լինի  որոշակի խցանում: Ավելին ասեմ` ՃՈ ոստիկանները հերթապահում են այն փողոցներում, որտեղ ինտենսիվ երթեւեկություն կա»,- պատասխանեց   ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակիցը:

Մեր դիտարկմանը, թե մայրաքաղաքի կետրոնի դպրոցների` մասնավորապես Չեխովի դպրոցի  մոտակայքում, ժամը 13-14:00-ի ժամանակահատվածում ՃՈ  հերթապահող ոստիկանների չենք նկատել, պրն Մալխասյանն ասաց. «Առավոտյան եւ ցերեկային ժամերին կան հերթապահող ոստիկաններ, երբ երթեւեկությունն ինտենսիվ է դառնում կամ կա խցանման վտանգ»:

«Իրավունք»-ի դիտարկմանը, որ մայրաքաղաքի կենտրոնի  տարածքում գոլդ համարներով մեքենաներ են  երկար ժամանակ կայանում, սակայն  բողոքող վարորդները նկատել են` ՃՈ աշխատակիցները չեն համաձարկվում այդ մեքենաների վարորդներին հիշեցնել  երկար չկայանելու, խցանումներ չառաջացնելու մասին,  Մալխասյանը հորդորեց ավտոմեքենաների  կոնկրետ համարներն  ասել` վարչական միջոցներ կիրառելու համար:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում