«ՎԱՆԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՆԵԼ». ԲՀԿ-ԱԿԱՆԸ`ՄԻՊ-Ի ԵՎ ԲՀԿ-Ի ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՎԱՆԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՆԵԼ». ԲՀԿ-ԱԿԱՆԸ`ՄԻՊ-Ի  ԵՎ ԲՀԿ-Ի ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ինչպես հայտնի է, մարդու իրավունքների պաշտպանության  թեկնածուների առաջադրման ժամկետն  ավարտվելն է: Պաշտպանի պաշտոնի համար  երեք թեկնածու  է առաջադրվել`   արդարադատության փոխնախարար  Արման Թաթոյանը` ՀՀԿ-ի թեկնածու, «Ժառանգության» թեկնածու Զարուհի Փոստանջյանը եւ  «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի թեկնածուն` Նարեկ Ալոյանը:

Հիշեցնենք` թեկնածուներին ընտրելու է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամները:

Քանի որ հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչը Տիգրան Ուրիխանյանն էր, բնականաբար, ԲՀԿ- ը չէր կարող  իր նախընտրած թեկնածու Մակար Եղիազարյանին ներկայացնել: Ուրիխանյանի թեկնածուն` Նարեկ Ալոյանը, ինչպես պարզ դարձավ,  ԲՀԿ-ի կողմից ընդունելի չէ: Ի վերջո, այս երեք թեկնածուներից ում է   նախապատվություն տալիս ԲՀԿ-ը, պարզեց «Իրավունք»-ը ԲՀԿ  պատգամավոր, մամլո խոսնակ, Վահան Բաբայանից:

-Պարոն Բաբայան, արդեն հայտնի՞ է, թե ՄԻՊ-ի առաջադրված երեք թեկնածուներից ում է նախըտրում ԲՀԿ-ը:

- Այս պահին  տեղեկություն չունեմ: Այդ հարցի մասին քննարկումներ են ընթանում:

- Դուք այն պատգամավորներից եք, որ հաճախ եք հայտնումՁեր անձնական կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Ո՞վ է ՄԻՊ-ի Ձեր թեկնածուն:

- Իմ  կարծիքով Արման Թաթոյանն ունի մասնագիտական գիտելիքներ` ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնելու համար:

- Ձեր անձնական կարծիքը  պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ՀՀԿ, այսպես ասած, ջերմ հարաբերություններով:

- Դա դուք եք ասում իմ փոխարեն: Ես նման բան չասացի: Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը մասին ես ասել եմ` նա անընդունելի է ինձ համար:

-Անընդունելի է, որովհետեւ հաշվի եք առել  Զարուհի Փոստանջյանը նախորդ տարի  քննադատությունը`ուղղված ԲՀԿ-ի՞ն:

- Քաղաքականության մեջ  ամեն ինչ հաշվի է առնվում: Բայց այս հարցում մենք ավելի օբյեկտիվ ենք: Հիմնական խնդիրը կապված է Զարուհի Փոստանջյանի հստակ  քաղաքական դիրքորոշումներով:

- Արման Թաթոյանին պաշտպանելը թեեւ Ձեր անձնական կարծիքն է, սակայն, չե՞ք կարծում` մյուս ընդդիմադիրների կողմից ձեր կարծիքը դրական չի ընկալվի: Գոնե սոլիդարությունից ելնելով` չարժե՞  Փոստանջյանին նախապատվություն տալ, ինչպես անում է ՕԵԿ-ը:

- Ես որեւէ  հիմք չեմ տեսնում Զարուհի Փոստանջյանին սատարելու համար : Եթե լիներ այլ թեկնածու,  հնարավոր է, սատարեինք:

- Պետաիրավական հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչը  Տիգրան Ուրիխանյանն է, ով առաջադրել է Նարեկ Ալոյանի թեկնածությունը: Գուցե նրա թեկնածուին պաշտպանե՞ք:

- Նարեկ Ալոյանի թեկնածությունը քննարկվել է ԲՀԿ խմբակցությունում եւ միաձայն մերժվել:

- Մերժվել է, որովհետեւ, ըստ օրենքի, պաշտպանը պետք է լինի հեղինակավոր եւ վստահելի: Իսկ Նարեկ Ալոյանն այդպիսին չէ՞, այո՞:

- Դե դա մեր խնդիրն է:

- Թաթոյանի առաջադրումից հետո մի քանի իրավապաշտպան ասել է, որ նա գործադիր մարմնի ներկայացուցիչ է, հետեւաբար չի կարող անկաշկանդ եւ օբյեկտիվ աշխատել: Դուք համաձայն եք այս տեսակետին:

- Վանգայի կանխատեսումներ չեմ ցանկանում անել: ՄԻՊ-ն ունի իր հստակ լիազորությունները` ըստ սահմանադրության: Թե ինչպես կաշխատի Թաթոյանն այդ պաշտոնում, չենք տեսել, հետեւաբար կանխավ գուշակություններ անել, քննադատել, սեւացնել, ճիշտ չէ:

- Կարծիք կա, որ կուսակցությունում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն:  ԲՀԿ-ում պահպանվո՞ւմ է լարվածությունը  իշխանության հետ կոալիցիա  կազմելու ցանկության պատճառով:  Հայտնի է, որ կուսակցության մի  մասը կողմ է  իշխանության հետ համագործակցությանը, մյուս մասը` ոչ:

- ԲՀԿ-ում արշալույսները շատ խաղաղ են, ինչպես միշտ: Կուսակցությունում եղել են դեբատներ, քննարկումներ  տարբեր հարցերի` այդ թվում ձեւավորվող կոալիցիայի մասին: Եղել են տարբեր կարծիքներ: Որեւէ ինտրիգներ, տարաձայնություններ մի փնտրեք:

- ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի  պաշտոնանկության հարցը քննարկվո՞ւմ է ԲՀԿ-ում:

- Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության հարց ԲՀԿ-ի օրակարգում չի եղել եւ  չկա:

- Երեկ վերջնական  հստակցություն մտցվեց ՀՀԿ-ը ՀՅԴ-ի հետ  կոալիցիայի հարցում: Ձեր գնահատականն այս ամենին:

- Ես եւ Միքայել Մելքումյանն ասուլիսով ենք հանդես գալու: Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը կստանաք ասուլիսի ժամանակ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում