«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»

Արխիվ 12-16

«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»

Այն, որ մեր երկրում գրանցվող հղիության արհեստական ընդհատումների թիվը միշտ է մտահոգությունների տեղիք  տվել, հայտնի բան է: Բայց ահա, համենայնդեպս՝ Մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոատոլոգների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով, իրավիճակի նկատելի փոփոխություն կա.-Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է հղիությունների արհեստական ընդհատումների զգալի նվազում` գրեթե երեք անգամ: Դրան զուգահեռ՝ վերջին տարիների ընթացքում մենք չենք ունեցել նաեւ մայրական մահացության դեպք՝ կապված արհեստական ընդհատման հետ այն դեպքում, երբ մայրական մահացության ցուցանիշներով Ռուսաստանի Դաշնությունը արհեստական ընդհատումների առումով գտնվում է առաջին հորիզոնականում:

 

 

 

Գլխավոր գինեկոլոգի խոսքով՝ հաճախ բարդություններով հղիության արհեստական ընդհատումների պատճառը «Սայտոտեկ» դեղահաբն է.
- Ինքնաբեր վիժումների բարդության դեպքերը հաճախ գրանցվում են այն ժամանակ, երբ կանայք տարբեր մեթոդների են դիմում, որպեսզի ազատվեն անցանկալի հղիությունից: Այս առումով իր առաջնակարգ դերն ունի «Սայտոտեկ» դեղահաբի օգտագործումը: ՀՀ ԱՆ ձեռնարկեց շատ կարեւոր, շատ անհրաժեշտ միջոցառում, որով առանց դեղատոմսի դեղատները չպետք է վաճառեն այդ դեղահաբերը, եւ «Սայտոտեկ» պետք է օգտագործել միայն հիվանդանոցային պայմաններում՝ բժշկի հսկողության տակ: Քանի որ, այո, «Սայտոտեկը» միայնակ չի օգտագործվում հղիության ընդհատման համար. դրա հետ պետք է օգտագործել մեկ այլ պրեպարատ, որը նպաստում է անվտանգ հղիության ընդհատմանը: Այսպիսով՝ 2015 թվականին, արգելվեց ազատ վաճառքը դեղատներում, բայց պրակտիկ կյանքը ցույց է տալիս, որ ինչ-ինչ ճանապարհներով կանայք կարողանում են գնել այդ դեղահաբը, որի օգտագործման հետեւանքով ծանր վիճակներով ընկնում են հիվանդանոցներ: Պատկերացրեք՝ գալիս են արյունահոսությամբ, արյան պակասով, սիրտ-անոթային համակարգի վատթարացումով, եւ մենք ստիպված ենք կատարել բոլոր տեսակի միջամտությունները, որ կյանքին վտանգ չսպառնա: Այդ տեսակետից՝ դեղատան աշխատակիցները պետք է մի փոքր ավելի պատասխանատու մոտենան այդ դեղահաբի վաճառքին, իսկ ցանկացած կին էլ պետք է գիտակցի, որ մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատումն ազատ է եւ անվտանգ բոլոր ծննդատներում: Բացի այդ, եթե կա այս կամ այն բժշկական ցուցումը, թույլատրվում է մինչեւ քսաներկու շաբաթական հղիությունը եւս ընդհատել: Անգամ այն դեպքում, եթե չկա բժշկական ցուցում, բայց կա սոցիալական խնդիր, որը տվյալ ընտանիքին կամ այդ կնոջը թույլ չի տալիս ծննդաբերի: Նման դեպքերում բուժհիմնարկներում կազմվում է հատուկ հանձնաժողով, որի որոշմամբ կատարվում է հղիության ընդհատում: Այսինքն՝ մտավախություն չկա, որ եթե հղի ես, ուրեմն պետք է անպայման ծննդաբերես կամ դիմես անօրինական հղիության ընդհատման: Ու օգտագործել ոչ բժշկի կողմից նշանակված, ոչ դոզավորված հաբեր՝ սխալ է, որովհետեւ մի քանի հաբ «Սայտոտեկի» օգտագործումը կարող է կնոջ համար կյանք արժենալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում