«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ, ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ,

ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»


Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից մոտ 200 տարվա պատմություն ունեցող շենքն այլեւս հիշողություն է: Այն ապամոնտաժելուց հետո ըմբոստացած հանրությանը մեկ անգամ եւս բորբոքեց ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը` ապամոնտաժված շենքը ընդամենը «սարայ» անվանելով: Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը հանդես եկավ Լեւոն Իգիթյանին ուղղված բաց նամակով:

 

Ի ԴԵՊ
Արամի 30 հասցեում ապամոնտաժված շենքը` որպես հուշարձան-շինություն, ոչ Խորհրդային Միության տարիներին, եւ ոչ էլ այսօր ընդգրկված չի եղել հուշարձանների պահպանության պետական ցուցակում:

 

Բայց Արամի 30 շենքն ապամոնտաժելուն զուգահեռ` շշուկներ են շրջանառվում, թե առաջիկայում այս եւ նման շենքերի ճակատագրին է արժանանալու նաեւ Պատմության թանգարանի շենքը, որտեղ տեղակայված է 3 թանգարան` Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանները: Թանգարանների շենքն ապամոնտաժելու մասին լուրը Չարենցի անվան արվեստի եւ գրականության ինստիտուտ-թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ որակեց որպես կուլիսային եւ ետնամուտքային խոսակցություն.

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՁԵՌՔԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ԱՅՍ ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼ»

«Այս համալիր-շինության մեջ գտնվող 3 թանգարանները, որոնք մեկը մեկից գանձերի մի մեծ շտեմարան են ներկայացնում, որտեղ ոչ միայն պահպանվող մասունքները, այլ շենքն իր տեղով արդեն վաղուց հուշարձան է ու ազգային արժեք` մեր մայրաքաղաքի կենտրոնի կարեւորագույն մի մասն է կազմում: Չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկի ձեռքը կբարձրանա այս շենքը քանդել: Դրանք ընդամենը համարում եմ բամբասանքներ: Ժողովուրդի աչքը վախեցած է, տեսել են, որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, մտածում են, որ դա էլ կարող է լինել: Ճիշտ է, միմյանց միջեւ խնդիրներ չունենք, բավականին համերաշխ ենք, բայց 3 թանգարաններն էլ ունեն ցուցադրության համար տարածքների սղություն, ինչն ընդհանրապես մեծ թանգարաններին բնորոշ խնդիր է: Նույնը նաեւ Պատկերասրահը, որն այդպես հրաշալի ցուցասրահներ ունի, նա էլ մեզ նման իր հավաքածուի 1/2 տոկոսն է կարողանում ցուցադրել: Որքան հասակացա, քննարկվում է Պատկերասրահին նոր շենք հատկացնելու խնդիրը: Արդյունքում` ուզում եմ ենթադրել կամ հավատալ, որ դրա հաշվին կընդարձակվի Չարենցի անվան գրականության եւ արվեստի ու Պատմության թանգարանների տարածքները: Ճիշտ է, չեմ խորացել այդ հարցի մեջ, բայց շենքը քանդելու մասին խոսակցությունները թյուրիմացություն կլինի, նման բան չկա էլ օրակարգում»,- «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց Կ. Վարդանյանն ու անդրադառնալով արդեն հուշ դարձած Արամի 30 շենքի ապամոնտաժելուն հավելեց. «Իհարկե, դա ցավ է»,- ապա հիշեց. «Անցյալ տարի մեր թանգարանը «Պատասխան 100 տարի անց» բազմափուլ ծրագրի փուլերից մեկում, լավագույնը ճանաչված աշխատանքների երիտասարդ 20 հեղինակների համար 3-օրյա շրջագայություն կազմակերպեց դեպի Արեւմտյան Հայաստան` Անի, Վան: Բայց այն տպավորությունը, որ ստացա Կարսում, հազարապատիկ ավելին էր, քան` Անիի այդ հրաշալի կոթողները կամ Վանը: Այդ տպավորությունը ստացա հայ վարպետների թողած շենքերից: Ամեն շենքն ու քարը ուզում էիր գրկել ու համբուրել: Վարդանի կամուրջը... Մենք ասում ենք Կարսն ու Գյումրին նման են իրար, գուցե երբեւէ նման են եղել, երանի այսօր Գյումրին Կարսի նման լիներ... Բայց, ախր, այդ անտերները ոչինչ չեն փոխել, կամ էլ չեն բաշարել: Ապշում ես, դե թուրքը մտածում է արեւելյան նահանգները քրդաբնակ են, իսկ քրդի փոխելն էլ գիտե՞ք որն է, ընդամենը այդ հրաշալի հայ վարպետների շարած սեւ քարը կարող է դեղին ներկեն: Այդ ամենը ոչ թե պահպանել են, պարզապես չեն ավերել: Հիմա ինչո՞ւ եմ դա հիշում, Երեւանում այդպիսի շենքեր մնացել են մեկ կամ երկուսը, իհարկե, ցավ է, որ այդ մեկ կամ երկու մասունքն էլ դնում են ու աչքիդ առաջ քանդում: Ցավ է, մորմոք, մեծ խնդիր է»:

«ԹՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՐՁՐԱՆԱ
ԻՐ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇԵՆՔԵՐՈՎ» ԲԱՅՑ...»

Ըստ մեր զրուցակցի` անշնչացած Հյուսիսային պողոտան էլ չի կարող լրացնել նրանց տեղը. «Լավ է, թող Հյուսիսային պողոտան բարձրանա իր գերժամանակակից շենքերով, բայց, գուցե ես եմ շատ հնացել, ամեն դեպքում, ամեն օր էլ աշխատանքի գնալ-գալուց վեր ու վար եմ անում այդ պողոտայով` որեւէ նվիրական զգացողություն չեմ ունենում այդ անշունչ քարե միջավայրով անցնելիս: Իսկ այդ հին շենքերն արդեն տրամադրում են` ինչ-որ անբացատրելի ջերմություն ես ունենում: Գեւորգ Էմինն ասում էր` Հայաստանում անգրագետ քար չկա: Իսկապես, մեծ խորհուրդ կա այս խոսքերի մեջ, իսկ անգրագետ մարդ` ինչքան ուզես: Այդ շենքի ամեն մի քարը 200 տարվա պատմություն ուներ մեզ ու սերունդներին պատմելու, բայց հիմա քանդել ու անհետ կորցնելն իհարկե ընդունելի չէ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում