ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ»

ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)



«Իրավունք» թերթն այսօր  Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրն էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը թերթի խմբագրակազմի հետ միասին ցերեկույթ-հանդիպման ընթացքում ծանոթացավ Իսահակյան գրադարանի անցյալին ու ընթերցողի համար գերժամանակակից, հարմարավետ պայմաններով ներկային:


Ողջույնի խոսքով հանդես գալով Հ. Բաբուխանյանը նշեց. «Իսկապես հետեւելով գրադարանի նախորդ տարվա աշխատանքին միայն կարելի է ողջունել եւ շնորհակալություն հայտնել: Ազգային ժողովում ընդգրկված լինելով կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում, կարծում եմ, որ այսօր Ձեր աշխատանքը շատ կարեւոր է` մեզ պետք են կրթված, կարթացած ու գրագետ հասարակություն: Ցավոք սրտի այսօրվա տենդենցները մտահոգիչ են, մարդիկ կտրվում են գրքից, ընդհանրապես ընթերցելուց: Այստեղ Ձեր աշխատանքը շատ կարեւոր է, փորձում եք պահպանել ընթերցողին, նրան կապել ձեր գրադարանի հետ, գրքի, մշակույթի եւ ընդհանրապես արվեստի հետ: Ուրախ էի, երբ տեղեկացա, որ գրադարանում հետազոտական աշխատանքներ են կատարվում, որ գրադարանն ունի մշակութային, միջազգային կապեր: Կրկին անգամ շնորհավորում եմ ողջ կոլեկտիվին, ուզում եմ շնորհակալություն հայտնել, ողջունել Ձեզ եւ ձեր կատարած աշխատանքը»:

Հանդիպման առիթը` թերթի լավագույն ավանդույթն է, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում ուշի ուշով հետեւելով իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած ներկայացուցիչներին ընտրում է տարվա լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչներին: Ըստ այդ ընտրության գրադարանային ոլորտում 2015 թ.ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ համարված ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան գրադարանը` այսօր ստացավ «Իրավունքի» կողմից սահմանված պատվոգիր` տարվա ընթացքում անտիկ գրական միջոցառումներ անցկացնելու,  ընթերցողներին արդի գրողների հետ մերձեցնելու համար: Ինչպես նաեւ Իսահակյանական եռատոնի` Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 եւ գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակների կապակցությամբ:

Գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ստանալով պատվոգիրը ասաց. «Ինձ համար շատ հրաշալի էր տարվա սկզբին «Իրավունք» թերթի աշխատակցի զանգը, երբ  հայտարարեց, որ թերթի ուսումնասիրությունների արդյունքում մեր գրադարանը ճանաչվել է հանրապետության լավագույն գրադարան»:


Հ.Գ. Առավել մանրամասն` տեսանյութում:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի