ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՐՆԴԵԶԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՐՆԴԵԶԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՄԲ


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը`  փետրվարի 13-ին, Գյումրի քաղաքում կազմակերպում է նորապսակների, երիտասարդների օրհնության եւ գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը: Օրհնության կարգը կկատարվի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում: Սուրբ պատարագ կմատուցվի նաեւ քաղաքի բոլոր եկեղեցիներում:

Գյումրու Վարդանաց հրապարակում կկատարվի Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հանդիսապետությամբ: Այնուհետև, տեղի կունենա նորապսակների օրհնություն եւ ժողովրդական տոնախմբություն, որի հիմնական մասը կրակի վրայից թռնելու տեսարանն է՝ շուրջպարերով ու երգերով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով:

Միջոցառման նպատակն է՝ ՀՀ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի եւ ավանդական բնութագրի ապահովումը:

Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարեւորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաեւ ժողովրդական խաղերով եւ տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում