ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵ՞ՆՔ «ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵ՞ՆՔ

«ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ


Գաղտնիք չէ, որ Հայաստանում նորաձեւության ոլորտը զարգացած չէ, դաշտում միայն անհատներ են, որոնց հիմնական հաճախորդները տարբեր ասպարեզներում հայտնի անձնավորություններն են, քանի որ միայն նրանք են իրենց կարողանում թույլ տալ նման շռայլություն` թանկ լինելու պատճառով: Իսկ հայտնի դիզայներներն էլ սահմանափակվում են իրենց հավաքածուները ներկայացնել` շքեղ նորաձեւության ցուցադրություններ կազմակերպելով, որտեղ հիմնականում հրավիրված են լինում սահմանափակ թվով հյուրեր: Այսինքն` նրանք, ովքեր վաղը կարող են դառնալ իրենց պոտենցիալ հաճախորդները: Իրականում խնդիրն այն չէ, որ Հայաստանում, այդ ոլորտում չունենք երիտասարդ մասնագետներ, պարզապես այդ երիտասարդները հանրությանն իրենց աշխատանքներով ներկայանալու պահանջվող ահռելի գումարները չունենալով, մնում են ստվերում, արդյունքում այդ ոլորտն էլ է դառնում ստվերային:

Այդ խնդրով անհանգստացած, օրերս մի խումբ մասնագետներ համախմբվելով մեկնարկեցին ArmMod Fashion նախագիծը, որը  նպատակ ունի նպաստել Հայաստանում նորաձեւության զարգացմանը, խթանել հայկական արտադրանքի տարածմանը, հնարավորություն ընձեռել սկսնակ ու երիտասարդ ստեղծագործողներին` իրենց գաղափարներն իրականացնելու, եւ սեփական աշխատանքներով ներկայանալու: Ինչպես նաեւ ոգեւորելու նոր սերնդին, հայրենիքում առավել ակտիվ գործունեություն ցուցաբերելու համար: Եվ, ամենակարեւորը` խրախուսել «Հայկականը նորաձեւ է» գաղափարը: Այս ամենն իրականացնելու համար նախագծի շրջանակներում նախատեսվում է ամսական պարբերականությամբ ցուցադրություններ, որտեղ երիտասարդ ու սկսնակ ստեղծագործողները հնարավորություն կունենան ներկայանալու իրենց աշխատանքներով:

Ի դեպ, նախագծում իրենց մասնակցությունը կունենան Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները:Իսկ ցուցադրություններին ներկա կլինեն ոլորտի  առաջատար մասնագետներ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն սկսնակների աշխատանքների վերաբերյալ եւ կօգնեն իրենց խորհուրդներով։

Հուսանք, նախագիծը կյանքի կկոչվի եւ չի արժանանա նախորդների կարճ ճակատագրին ու առաջիկայում իսկապես կառաջնորդվենք «Հայկականը նորաձեւ է» կարգախոսով:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում