Տաճատ Սարգսյանը Դի Կապրիոյին. «Հոլիվուդյան դերասանը չի կարող ինչպես հարկն է մարմնավորել Լենինին»

Արխիվ 12-16

Տաճատ Սարգսյանը Դի Կապրիոյին. «ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԿՆ Է ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԼԵՆԻՆԻ ԿԵՐՊԱՐԸ»

 

ԶԼՄ-ներում վերջերս լայնորեն շրջանառության մեջ էր դրվել տեղեկատվություն, ըստ որի, Հոլիվուդի հանրահայտ կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է Սանկտ-Պետրբուրգում նկարահանվել մի ֆիլմում, որտեղ կկերտի Խորհրդային միության առաջնորդ Լենինի կերպարը: Իսկ հետո նույն ակտիվությամբ գրեթե հաստատվեցին այն լուրերը, որ Դի Կապրիոն պատրաստվում է մարմնավորել ոչ թե ԽՄ առաջնորդի, այլ այժմյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը: Ինչեւէ, այս խոսակցություններն անարձագանք չեն մնացել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից: Ով մասնավորապես նշել է. «Ծանոթ չլինելով ֆիլմի հեղինակային խմբի որդեգրած նպատակներին` հակված ենք ենթադրելու, որ նրանք, հատկապես Լենինի դերակատարը քաղաքական պատվեր կատարելով` հեռու են ազնվորեն ներկայացնել Մեծ առաջնորդի կերպարը, Լենինի համաշխահային դերն ու նշանակությունը նորագույն քաղաքակրթության պատմության մեջ: Նրա ստեղծած երկրի` Խորհրդային Միության ճակատագիրը եւ Ռուսաստանի ներկայիս ոչ հասարակ իրավիճակը վկայում են, որ հակառուսական իմպերիալիստական հարձակումները շարունակվելով` որդեգրել են պայքարի նոր եղանակներ` տնտեսական բռանադատումներին ավելացնելով մշակույթի ոչ պակաս բարբարոսական ծառայությունները` իրականության ճշմարտանման աղավաղման ու խաթարման միջոցով ստեղծելով կոմունիստական գաղափաների ընկալման նոր քաոս ու խառնաշփոթ»: Ըստ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի, Հոլիվուդայն դերասանը, որքան էլ տաղանդավոր լինի, չի կարող նույնիսկ մոտենալ լենինյան գաղափարների հաղթարշավի մոտավոր գնահատմանը, որով տասնյակ ու տասնյակ ժողովուրդներ թոթափեցին գաղութային լուծը, հաղթահարեցին իրենց ստրկական-ճորտատիրական կեցությունը, պատմական հետամնացությունն ու խավարամոլությունը, հաղորդակցվեցին մարդկության քաղաքակրթության նորագույն նվաճումներին. «Իրենք էլ իրենց ծանրակշիռ ներդումն ունեցան, վերջապես, ոչնչացվեց ֆաշիզմը, որն այսօր նորից գլուխ է բարձրացնում, որովհետեւ չկան Լենինի ստեղծած պետությունն ու ազգերին ու ժողովուրդներին միավորող երբեմնի հզոր միջազգային կոմունիստական շարժումը: Ինչպես ֆաշիզմի գաղափարախոս Նիցշեն է պատգամել, այսօր նորից շրջանառվում են «փոքր պետությունների ու ազգերի երկարատեւ կատակերգությանը» վերջ տալու ֆաշիստական նկրտումները, հայտնի են Ուկրաինայի բացահայտ փորձերը թափ հաղորդելու ֆաշիզմի վերածննդին, գնալով խորանում են արաբական աշխարհի գոյապայքարի հարցականները: Արդյո՞ք Լենինին նվիրված ֆիլմը չի՞ նպաստելու լենինյան գաղափարների նոր, հուժկու վարկաբեկման ու խեղաթյուրմանը, որը միանգանայն հնարավոր է գլուխ բերել հոլիվուդայն կինոարվեստի ու տաղանդավոր կեղծարար կինոդերասանների միջոցով», - եզրափակելով խոսքն ընդգծել է Տ. Սարգսյանն ու հավելել, որ այս թեմային չէր անդրադառնա, եթե իրեն մեկնաբանության խնդրանքով չդիմեին որոշ լրատվամիջոցներ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում