ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԷՐ ՕՍԿԱՆՅԱԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԷՐ  ՕՍԿԱՆՅԱԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»

 

Նախորդ տարի 2015-ի փետրվարի 12-ը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական դաշտից դուրս գալու եւ քաղաքականությամբ չզբաղվելու մասին, ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը 2015-ի փետրվարի 5-ին  համաժողով էր կազմակերպել, որին մասնակցում էր Վալերի Բրյուսովի նախկին ռեկտոր, հասարակական գործիչ Սուրեն Զոլյանը:

«Իրավունք»-ը պրն Զոլյանից պարզեց` հնարավո՞ր  է նա ակտիվ մասնակցի քաղաքական գործընթացներին` ինչ-որ կուսակցության ցուցակով` խորհրդարանական ընտրություններին: «Ես երբեք չեմ հրաժարվում հարցազրույցներ տալուց, «Հանրային խորհուրդ»- ից դուրս չեմ եկել: Նպատակարհարմար չեմ տեսնում մտնել քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց նախկին ռեկտորը:

Հետաքրքրվեցինք` եթե  գործող կուսակցություններից մեկից հրավեր ստանա, չի՞ ընդունի այն: «Չէ, չէ, եթե տեսնում եմ, որ կա մի ուժ կամ շարժում, որին կարելի է աջակցել, ես դա անում եմ: Կանեմ այնպես, ինչպես դա արեցի նախագահական ընտրությունների ժամանակ` սատարելով Րաֆֆի Հովհաննիսյանին եւ դառնալով «Բարեւ, Երեւան» ցուցակի անդամ:  Ու քանի որ ցանկություն չունեի դառնալ ավագանու անդամ, խնդրեցի ինձ  ցուցակի վերջին  տեղերում ընդգրկել: Ես եղել եմ պատգամավոր եւ գիտեմ` անիմաստ է այնտեղ լինել, եթե դու իշխող կուսակցության անդամ չես: Բայց ես չեմ  բացառում իմ աջակցությունը այն ուժերին, որոնց ծրագրային մոտեցումներն ինձ համար ընդունելի լինեն»,- պատասխանեց հասարակական գործիչը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագորակցությանը, պրն Զոլյանն ասաց, որ երբեք չի համագործակցել ԲՀԿ-ի հետ, կուսակցական ոչ  մի միջոցառման չի մասնակցել: Եղել է հրավեր`մասնակցելու կլոր սեղանի, որը, ըստ Զոլյանի, ճիշտ գաղափար էր:

Սուրեն Զոլյանից  հետաքրքրվեցինք` ի վերջո,  ինչպե՞ս ավարտվեց իր եւ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հակամարտությունը, որը վերաբերում էր Բրյուսովի համալսարանում Զոլյանի ռեկտոր եղած ժամանակ  հայտնաբերված խախտումներին: «Այդ պատմությունը նման էր Օսկանյանի պատմությանը (նկատի ունի Սիվիլիթասի գումարները յուրացնելը-խմբ.): Հետո պարզվեց, որ այդ մեկ միլիոն դրամը ես չեմ ստորագրել, այլ մեկ ուրիշը: Ինձ առաջարկեցին  վնասը հատուցել: Ես ասել եմ, որ չեմ ընդունում մեղադրանքը, բայց որպեսզի երրորդ անձանց  համար նոր խնդիրներ չառաջանան.  կվճարեմ այդ գումարը, որը մուտք է արվել համալսարանի  բյուջե»,- եզրափակեց նախկին ռեկտորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի