ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՆԱԼ

Արխիվ 12-16

ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՆԱԼ

 

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին թուրք կեղծարարներից փրկելու համար Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանն այս անգամ  բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանը, դիվանագիտական ներկայացուցչություններին,
միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, Վրաստանի մտավորականներին, ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ
համայն աշխարհի մտավորականությանը: Բաց նամակում մասնացվորապես նշված է.«Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման եւ պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում տարածաշրջանի երկրների միջեւ` մշակույթի եւ ժողովուրդների բարեկամության տեսակետից: Տվյալ դեպքում վիճարկվում է Անիի Տիգրան Հոնենցի կողմից կառուցված եկեղեցու պատկանելիությունը, որը ներկայացվում է միջազգային հանրությանը որպես վրաց- քաղկեդոնական հուշարձան` դրանով իսկ հարցականի տակ դնելով Անիի հայկական հուշարձանների ամբողջական համալիր լինելու պատմական փաստը:
Լինելով իր ժամանակների հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր` Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա պատմական վկայություններում եւ  եկեղեցական վիմագրերում:
Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու առաջին հայրապետ եւ հիմնադիր, հայկական քրիստոնեության նախահայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային եւ դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են: Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք` Թուրքիան շեղում է միջազգային հանրությունը բուն հայկական պահանջներից եւ  դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր: Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում գմբեթի անավարտությամբ խեղաթյուրումը, վրաց-քաղկեդոնական հուշարձան հայտարարվելը, համապատասխան ցուցանակի տեղադրումը եւ վերջինով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների եւ  մշակութային հակամարտության հրահրումը:
Հրավիրում ենք բաց նամակի հասցեատերերի ուշադրությունը կատարվածին ու ընթացող գործընթացներին եւ առաջարկում հնարավոր բոլոր միջոցներով կանխել միջազգայնորեն ընդունված չափանիշներից զուրկ եւ պատմական հուշարձանի նախնական տեսքը խեղաթյուրող վերականգնումն ու վկայագիրը` ինչ պարբերաբար փոփոխվում է առանց ներառելու Հոնենց կառուցողի կամ պատմականորեն եկեղեցական համայնքի ազգությունը: Այս ամենը կատարվում է պատմական ճշմարտության քաղաքական դաշտ տեղափոխելու նպատակներով:
Հույս ենք հայտնում, որ խնդրով մտահոգված երկրների մտավորականությունը, ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը պատրաստ են հարցը քննարկել միջմշակութային երկխոսության հարթակներում` դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանում պատմական արժեքների շուրջ ծավալվող տարաձայնությունների գիտական, բազմակողմ միջավայր:
Մենք ապրում ենք մշակութային հարուստ պատմական շերտերով ամփոփված տարածաշրջանում եւ ունենք երկխոսությամբ վստահության ու բարեկամության միջավայրի ամրապնդման անհրաժեշտությունը: Խնդրով մտահոգ` Քանդակարծության ազգային պարկ-թանգարանի կողմից իրականացվել է ստորագրահավաք , որին մասնակցել են 1350 եւ ավելի մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից: Ստորագրահավաքի մասին հրապարակումները հասարակական լուրջ մտահոգություն են առաջացրել, որի արդյունքում խնդրով սկսել են հետաքրքրվել նաեւ միջազգային ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերի մասնակիցները»
:

Նշենք, որ Թուրքիան վերակառուցելով Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին, փոխել է ցուցանակը եւ եկեղեցին ներկայացրել, իբրեւ քաղքեդոնական:

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԱՅՆԸ օրերս «Իրավունքի» հետ զրույցում  տեղեկացրել էր, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ գիտնականներն ու պատմաբաններն ասեն իրենց խոսքը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում