«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՍԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ» ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՍԱՄԹԵՐՔ

 

 

ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ` 2015թվականի լավագույն մսամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասը: Այդ կապակցությամբ տարվա լավագույն մսամթերք արտադրող ընկերության հիմնադիր տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհդի անդամ Վարդան Աստվածատրյանը:

Պարոն Հովակիմյանի համար, ինչպես ինքն ասաց հաճելի անակնկալ էր այդ մասին իմանալը, ինչի մասին նա իր խոսքում մասնավորապես նշեց.

- Հաճելիորեն զարմացրեցիք ինձ, շհնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր գնահատել են մեր ապրանքատեսակը: «Բարի սամարացին» ունի մեկ ընդհանուր սկզբունք` մեր ազգաբնակչությանը առողջ սննունդ եւ մաքուր արտադրանք մատուցենք: Սա մեր նշանաբանն է, եւ ուրախ եմ, որ դա գնահատվել է:

Թե ինչպես է «Բարի սամարացուն»  հաջողվել շուկայում զբաղեցնել իր կայուն դիրքը, ընկերության հիմնադիր տնօրենը նկատեց.

- Ամեն բանի լավը գնահատվում է, իսկ մենք արտադրում ենք լավագույն մսամթերքը: Դա մեր ընկերության աշխատակիցների շհնորհիվ է, իրենց անկեղծ նվիրվածության շհնորհիվ: «Բարի սամարացին» միշտ էլ եղել առաջին տեղում, քանի որ մենք նախընտրում ենք լավագույն հումքը, աշխատում ենք ժամանակակից սարքավորումներով, քայլում ենք ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց, մեր արտադրամասը այսօր լավագույններից մեկն է աշխարհում:

Ընկերությունը ապագայում եւս նոր ծրագրեր ունի.

-Չնայած ունենք մեր կայուն դիրքն արդեն շուկայում, սակայն չենք բավարվում եղածով, ամեն ինչ անում ենք, որ մեր անունը պահպանենք: Փորձում ենք հետ չմնալ որեւէ նորամուծությունից: Այս տարի նախատեսում ենք ընդունել երեք խորհդրատու, ներդնել նոր տեխնոլոգներ:  Ծրագրում ենք արտադրել մսամթերք նաեւ դիաբետիկ հիվանդների համար: Ուզում ենք հնդկձավարից երշիկ պատրաստել, որը շատ առողջարար է: Այլ նոր տեսականիներով ենք ուզում հանդես գալ, որ կարողանանք մեր առաջատար դիրքը պահպանել: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինչ նորություններ եղել մեր մսամթերքի շուկայում, եղել են «Բարի Սամարացու» շհնորհիվ: Բոլոր մսամթերք արտադրողների համար "Բարի Սամարացին" եղել է օրինակ, որի համար ուրախ եմ: Բայց պետք է ասեմ, որ որակի եւ համի առումով դեռ ոչ ոքի չի հաջողվել կրկնօրինակել մեր արտադրանքը:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ.-Նշենք, որ «Բարի Սամարացին» 2015 թվականին ոսկե մրցանակի է արժանացել նաեւ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման եւ չափագիտության միջպետական խորհրդի աշխատանքի ակտիվ մասնակցության համար` ՌԴ տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահ Ա.Լոցմանովի կողմից: Բացի այդ, ընկերությունը որպես լավագույն մսամթերք արտադրող է ճանաչվել նաեւ միջազգային "Գելափ Ինթերնեյշնլ" ընկերության եւ ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում