ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ



<Իրավունք>-ն արդեն գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած եւ ընտրություններում ամենաքիչ ձայն հավաքած <Նոր Հայաստան> շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը վարում է արծաթագույն պռադո, 09OL169 համարներով, որի արժեքն է մոտ 50 հազար դոլար: Այնուհետ գլամուրային տեսքով նախագահի նախկին թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր, թե այդ մեքենան նա գնել է. «2007 թ-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»: Իսկ թե ինչ միջոցներով եւ ինչ աշխատանքի շնորհիվ նա չի մանրամասնել եւ միայն ասել է, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հավելել, որ եկամուտների չափը բավարարում է նման ճոխ մեքենա գնելու համար:

Սակայն պարզվում է, որ Ղուկասյանի միակ հարստությունն այսքանով չի սահմանափակվում եւ կենացները գնալով քաղցրանում են: Մեր տեղեկություններով վերջինս բացի 50 հազար դոլարանոց մեքենայից ունի ճոխ առանձնատուն Բաղրամյան պողոտայի վրա` գրողների միության հարեւանությամբ, որտեղ էլ հանգստանում է իր այսպես ասած ոչ մի բան չասող ելույթներից հետո: Ավելին, Ղուկասյանը ունի նաեւ երկու ռադիոկայան, իսկ որ ամենակարեւորն է նրա կինը Անահիտ Թարխանյանը, ով հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, Անահիտի ճարտարապետական ֆիրմային է տրված եղել ՀՀ Ազգային ժողովի դահլիճի 2012 թվականի վերանորոգումը: Այս ամենն իհարկե չի կարող պատահական լինել: Իշխանություններից պատվեր ընդունած եւ մարսած քաղաքական գործիչը փորձում է դիմակի տակ թաքնված ընդդիմություն խաղալ: Ժողովրդի դարդերի ու ցավերի մասին մտածող Անդրեաս Ղուկասյանին իրականում կարելի է համարել երկրի հարուստ մարդկանցից մեկը եւ կարծում ենք նրա <գեղեցիկ> ելույթների համար չէ իշխանությունը նրան ապահովել երկու ռադիոկայանով եւ պետական կառույցի վերանորոգմամբ: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում