ՀԵՌԱՎՈՐ ԱՄԱՍԻԱՅԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Արխիվ 12-16

ՀԵՌԱՎՈՐ ԱՄԱՍԻԱՅԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ


Ամասիայում 14-ամյա դուդուկահար ՍԵՐԳՈ ԹԵՄՈՒՐՈՎԻՆ բոլորն են ճանաչում, ծանոթ են պատանու ե՛ւ անցած ուղուն, ե՛ւ երազանքներին, ընկերներն էլ գիտեն՝ Սերգոն որոշել է մեծ երաժիշտ դառնալ ու արդեն չեն նեղանում, երբ մեծ դուդուկահար դառնալու երազանքով ապրող տղան, բակում խաղալու հրավերը մերժելով, քայլերն ուղղում է արվեստի դպրոց: Այստեղ է կայացել Սերգոյի ու ծիրանափողի առաջին հանդիպումը, այստեղից է, որ Սերգոն, չորս տարի առաջ, գործիքը ձեռքին ու այն ժամանակ, երբ ապրիլկեսյան վերածնունդ էր իր հարազատ գյուղի լեռներում, Սերգոն եկավ Գյումրի՝ արդեն երաժշտական, միջազգային «Վերածնունդին» մասնակցելու: Ստացած շնորհակալագիրը, տպավորություններն ու ոգեւորության մեծ ալիքը ստիպեցին պատանուն ուսումնական տարին պլանավորել ապրիլյան «Վերածնունդի» շուրջ. 2016-ը բացառություն չէ ու ոչ միայն Սերգոյի համար:

Ամասիայի մանկական արվեստի դպրոցում արդեն յոթ տարի երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնն իրադարձություն է, որին պատրաստվում են ողջ տարվա ընթացքում: Արվեստի դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը հպարտորեն ցույց է տալիս փառատոնից իր սաների ստացած դիպլոմները, շնորհակալագրերն ու պատվոգրերը, հիշում 2010-ի առաջին մասնակցությունը փառատոնին. «Դաշնամուրային բաժնի երկրորդ դասարանի աշակերտուհի Ծովինար Վարդանյանն է մեր դպրոցն առաջին անգամ ներկայացրել «Վերածնունդ»-ին: Հաջող մասնակցությունը վարակիչ դարձավ, հաջորդ տարիներին ե՛ւ մասնակիցների թիվն ավելացավ, ե՛ւ մասնակցության վկայականներ ու շնորհակալագրերը փոխվեցին դիպլոմների: Չեմ վարանի ասել, որ «Վերածնունդ»-ը ամեն տարի վերածնունդ է բերում նաեւ մեր դպրոցին»,-ասում է տնօրենը:

Այս տարի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը միջազգային երաժշտական ստուգատեսին կներկայացնի վեց անհատ կատարող, 8-րդ «Վերածնունդի» նոր՝ խորեոգրաֆիկ արվեստ անվանակարգում ուժերը կփորձի դպրոցի «Ամարաս» պարի համույթը, երգչախումբ անվանակարգում Ամասիայի ձայնը լսելի կդարձնի դպրոցի աղջիկների երգչախումբը: Ընդհանուր թվով՝ 40 մասնակից, որ դպրոցի աշակետների թվի մոտավորապես կեսն է՝ Ամասիայից Գյումրի կայցելեն՝ ապրելու վերածննդյան շնչով, յուրացնելու միջազգային փառատոնի միջավայրն ու անկախ գրանցած արդյունքներից հետ կվերադառնա՝ ինչ-որ նոր բան յուրացրած, բացահայտած ու վստահությամբ՝ մասնակցել նաեւ հաջորդ «Վերածնունդին»:

Այսպես`Ծովինարը ոգեւորել է Սերգոյին, Սերգոն դաշնամուր նվագող Զարուհուն ու Սաթենիկին, վերջիններս քանոնահարուհի Անիին ու վոկալիստ Ասյային, բոլորը միասին՝ պարարավեստի բաժնի ընկերներին ու երգչախմբի աղջիկներին. «Վերածնունդի» մասնակիցները մեզ պատմեցին, նվագեցին ու ջանք չխնայեցին ապացուցելու, որ պատրաստ են բարձր պահել նախ իրենց գյուղի ու դպրոցի, հետո նաեւ Հայաստանի անունը միջազգային փառատոնում. վերջին կետը պատվով կատարելու համար մասնակիցներից յուրաքանչուրն առավել մեծ պատասխանատվությամբ մոտենում է ազգային արվեստը ներկայացնող համարների պատրաստմանը: Աշակերտներից ոչ պակաս ոգեւորված են նաեւ ուսուցիչները. շաբաթը մի քանի անգամ Գյումրիից Ամասիա հասնող մանկավարժները ոչ մի տարբերություն չտեսնելով գյուղի ու քաղաքի երեխաների ընդունակությունների մեջ, «Վերածնունդը» բարձր են գանհատում նախեւառաջ սեփական երկրում միջազագային փառատոնի մասնակցության հնարավորթուն ունենալու իմաստով: Սաների ելույթներից ակնկալիքները մեծ են, զբաղեցրած տեղերից առավել կարեւոր՝ միջազգային փորձի փոխանակման եւ վարպետության դասերի անցկացման հնարավորություն ունենալը: Ամասիայի տարածարջանի միակ արվեստի դպրոցում, որտեղ երաժշտական կրթություն են ստանում նաեւ հարակից գյուղերի երեխաները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժները հաջողության հասնելու բանաձեւը վաղուց են գտել. չանել պակաս, քան կարող են, երբեք չբավարարվել արդեն ունեցածով, պարգեւների ու կոչումների նկատմամբ էլ ունենալ պատասխանատվության բարձր գիտակցում: Հենց այս սկզբունքով էլ 2014-ին տնօրեն Ջեմմա Մանուկյանը ընդունեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրն ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալը: Փոխադարձ համագործակցային սկզբունքով ու նոր հաջողություններ գրանցելու հաստատակամությամբ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում պատրաստվում են ութերորդ «Վերածնունդին», որ լեռնային Ամասիային վերածնունդ կբերի ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով:


 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում