«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՊՐՈԲԼԵՄ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ»

Արխիվ 12-16

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՊՐՈԲԼԵՄ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ»

 

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ականների շարքերում կռիվ է ընկել, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով` ով է ստանձնելու Շիրակի մարզպետի պաշտոնը: Մի մասը պաշտպանում է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի, մյուսը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը: Եվ սա էլ քիչ էր, ասում են` մարզի գյուղապետերը, պատգամավորները ու նույնիսկ ընդդիմադիր զանգվածն ընդհանրապես դեմ է ներկայիս մարզպետի` Ֆելքիս Ցոլակյանի պաշտոնանկությանը: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ում անունն, ի դեպ, շրջանառվում է որպես հնարավոր ապագա նախարար, վստահեցրեց, որ վերոնշյալ տեղեկատվության մեջ որեւէ իսկություն չկա.

– Եթե հիշում եք, սկզբում լրատվական միջոցները գրեթե բոլոր դաշնակցականներին որտեղ ասես «նշանակեցին» ու «հանեցին»: Հետո տեսան, որ սա չի ազդում իրական քննարկումների վրա, սկսեցին արդեն փորձել գտնել պրոբլեմ Դաշնակցության ներսում: Չկա այդպիսի բան, Դաշնակցության ներսում պրոբլեմ մի՛ փնտրեք: Այդպիսի խնդիր չի կարող լինել եւ եթե լինի էլ, Դաշնակցությունն իր կանոնագրին համապատասխան ունի դրանից դուրս գալու իրական մեխանիզմ` քննարկումներ, նիստեր, ժողովներ, որոշումներ, այդ թվում` նաեւ հակակուսակցական պահվածքի համար պատժի տեսակներ: Բայց, փառք Աստծո, մենք այս պահին չունենք  նման առճակատում: Բնական է, առողջ քննարկում միշտ էլ կա, եւ այդ տեսակետից մեզ համար կադրերի հարցը երրորդական է եղել: Մեր քննարկումների հենց առաջին օրվանից սկսած` ասել ենք, որ երկրի ապագայի եւ սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների մասին է խոսքը: Եվ ցանկացած անձ, ով պաշտոնի է նշանակվելու, դա ոչ թե առավելություն է, ոչ թե լրացուցիչ իրավունք է կամ դիրքը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնում, այլ պատասխանատվության մեծ բեռ: Ուստի` եթե կուսակցական ընկերները ստանձնում են այդ պատասխանատվությունը, պետք է միայն ողջունել, հետեւաբար Դաշնակցության ներսում նման հարցերի վերաբերյալ բախումներ չեն կարող լինել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում