ՕԵԿ-Ի ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ

 

Ըստ շրջանառվող քաղաքական խոսակցությունների` մինչեւ շաբաթվա վերջ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան իրականություն կդառնա, եւ նաեւ հայտնի կդառնան այն անձանց անունները, ովքեր դրա արդյունքում կկորցնեն կամ ձեռք կբերեն համապատասխան պորտֆելներ` լինի նախարարի, մարզպետի, թե` այլ: Թե նոր կոալիցիան երկրի կառավարման հարցում ինչպիսի դրական կամ բացասական ազդեցություն կունենա, «Իրավունքը» պարզեց ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ տեսակետը.

– Որպես կոալիցիոն համագործակցության մեջ փորձառու քաղաքական ուժի ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ եթե կոալիցիայում չի լինում փաստացի ազդեցություն ընդհանուր որոշումների վրա, ապա այն կոալիցիա չէ: Մենք այդ մասին խոսել ենք, երբ 2014 թվականին դուրս եկանք կոալիցիայից, որովհետեւ ազդեցություն չունեցանք որոշումների վրա, օրինակ, կառավարության ղեկավարի փոփոխության եւ այլն: Եվ սա նշանակում է, որ կոալիցիան այնքանով-որքանով է: Մինչդեռ իրականում կոալիցիաները պետք է երկրի կառավարման գործում կոալիցիոն որոշումներ կայացնեն: Պետք է հնարավորություն տալ այն քաղաքական ուժերին, որոնք կոալիցիայի մեջ են մտնում, այն մասնաբաժնով, որով մասնակցում են կամ վերցնում են պորտֆելներ, այդքանով գոնե կարողանան մասնակիցը լինել երկրի կառավարման եւ փոփոխությունների մեջ: Ու իրավունքներ ունենան կյանքի կոչելու իրենց ծրագրերը: Եթե այդպես լինի, ողջունելի է, իսկ եթե նույնը պետք է լինի, ինչ մենք այսքան տարի տեսել ենք, արդեն պարզ է...

– Այսինքն` կարծում եք, որ կոալիցիայի արդյունքը միայն այն է, որ կուսակցությունը ձեռք է բերում մի քանի պորտֆե՞լ:

– Էլի եմ ասում, եթե պետք է լինի փաստացի, ողջունելի է: Իսկ եթե պետք է լինի պարզապես հրապարակավ, կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար է անհրաժեշտ կոալիցիա, ուրեմն` որեւէ ակնկալիք կամ սպասելիք չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում