ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ

 

Հայաստանի հանրապետությունը որպես անկախ պետություն է անկախության 25 տարվաընթացքում բազմաթիվ երկրների հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում պատկերը այլ է: Հայ-թուրքական փակ սահման, Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստանին, որի պատճառով էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում: Իսկ Ադրբեջանը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը` որպես հայկական տարածք, երբեք չի լինի Ադրբեջանի մաս:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի ոչ միայն իր հարեւանների, այլեւ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ` վերջիններիս հակահայկական մոտեցումների պատճառով: Պակիստանն ու Սաուդյան Արաբիան մինչ այսօր չեն ճանաչում Հայաստանի անկախությունը Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները չվատացնելու պատճառով: Չնայած սրան, Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ կա ապրանքաշրջանառություն:

«Իրավունք»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե 2014-2015 թթ-ին վերոնշյալ երկրներից ինչ սննդամթերք ու պտուղ-բանջարեղեն է ներկրվել Հայաստան, եւ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել վերոնշյալ երկրներից սննդամթերքի ու պտուղ-բանջարեղենի ներկրկան ժամանակ: Պարզվում է, Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 12517,77 տոննա պտուղ-բանջարեղեն և 2542,61 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն), իսկ 2015 թ-ին՝ 7899,58 տոննա պտուղ-բանջարեղեն և 1710,76 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն): Սաուդյան Արաբիայի Թագավորության արտադրանք հանդիսացող սննդամթերք Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 6,26 տոննա (չիպս և բնական հյութ), իսկ 2015 թ-ին՝ 7,081 տոննա չիպս: Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 247,25 տոննա մանդարին, 3020,88 տոննա բրինձ և 75,07 տոննա այլ սննդամթերք (սուրճ, քունջութի յուղ, մեղր ընդեղենով), իսկ 2015 թ-ին՝ 459,26 տոննա մանդարին, 3605,1 տոննա բրինձ և 250 կգ կերակրի աղ:

Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումներին, Թուրքիայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Ծառայության կողմից դասակարգվել են որպես բարձր ռիսկային երկրներ և այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրված սննդամթերքները սահմանային պետական վերահսկողության ժամանակ ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ Ծառայության պետի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի և Պակիստանի Իսլամական

Հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում է նաև լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար :

2014 թվականին ՍԱՊԾ-ի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննության շնորհիվ պարզվել է թուրքական ծագման թզի չրերի խմբաքանակներից մեկը (8000 կգ) վարակված է հացահատիկի ցեցի թրթուրներով, հարսնյակներով և վնասատուների կղկղանքով: Նշված բեռը Ծառայության մասնագետների ներկայությամբ օգտահանվել է:

2015 թվականին 46000 կգ թուրքական ծագման թռչնամսի ներմուծումը չի թույլատրվել Հայաստանի Հանրապետություն, ախտածին, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնամթերք, այնտեղ արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Դատելով ՍԱՊԾ-ի տվյալներից` պարզ է դառնում, որ Թուրքայից պտուղ-բանջարեղենի ու սննդամթերքի ներկրումը 2014 թ-ի համեմատ 2015 թ-ին նվազել է, իսկ Պակիստանի ներկրվող մանդարինի, բրնձի ծավալները 2015 թ-ին` ավելացել: Սաուդյան Արաբիայից 2015-ին ներկրվել է միայն չիպս, ընդ որում`չիպսի ներկրման ծավալները եւս ավելացել են:

Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն 2014-2015 թթ-ին սննդամթերքի ներմուծման դեպքեր չեն եղել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը պարզեց` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ առեւտրային հարաբերությունները կարո՞ղ են հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների համար: Տնտեսագետը հորդորում է չզարմանալ եւ չօգտագործել հայրենասիրական շեշտադրումներ, թե ինչու են Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրներից ապրանք ներմուծում. «Գործարարների համար հայրենասիրական գաղափարներ չեն լինում: Երկրորդ` աստված չանի, եթե թույն էլ լինի, առանց մտածելու, որ երեք միլիոն մարդ կարող է թունավորվել, կներմուծեն, եթե շահույթ կարողանան ստանալ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուն տնտեսական հարաբերությունների հիմքի վրա, Բոստանջյանի խոսքով`«մեր կողմից նշված երկրների հետաքրքրությունների շրջանակում Հայաստանը չի մտնում: Ինչպես ասում են` не до Армении»:

Տնտեսագետի խոսքով`Հայաստանում պետք է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի բլղուր եւ այլ մթերքներ դրսից չներկրել, խրախուսել հայրենական արտադրողներին, ոչ թե «իր քաղաքացուն օտարի երկրից, այլ ասի` նստի բլղուր ստեղծի»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում