ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ՄԻ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ` ԱՎԵԼԻ ԼԱՎ

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ՄԻ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ` ԱՎԵԼԻ ԼԱՎ


ՀՀԿ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Գարեգին Նուշիկյանի կարծիքով Սերժ Սարգսյանի  փետրվարի 12-ի ելույթը ուղղված էր թե հանրությանը, թե քաղաքական գործիչներին:

Թե ինչ ենթատեքստեր կան Սերժ Սարգսյանի ելույթում,  Գարեգին Նուշիկյանը  դժվարացավ ասել:

- Պարոն Նուշիկյան, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանում ոչ մեկի տեղն ապահովագրված չէ:  Չե՞ք մտահոգվում, որ հաջորդ խորհրդարանում  գուցե չլինեք:

- Ոչ մեկն էլ երաշխավորված չէ, որ հաջորդ խորհրդարանում կլինի: Ես աշխատում եմ այնպես, ինչպես աշխատել եմ:  Խորությամբ դեռ չեմ մտածել` կցանկանա՞մ լինել հաջորդ ԱԺ-ում: Դեռ ժամանակ կա մինչ հաջորդ ընտրությունները: Թե՛ պատգամավոր դառնալուց հետո, թե՛ մինչ այդ իմ կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխվել:

- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան մի քանի պորտֆելի կռի՞վ է, թե՞ ինչպես դաշնակցականներն են ասում, երկրում իրավիճակ փոխելու համար են իշխանության ձգտում:

- Լավ կլիներ, որ Ձեր երկրորդ ասածը լիներ: Ինչո՞ւ մենակ ՀՅԴ-ը: Չէ՞ որ  այլ  կուսակցություններ էլ կան, որոնք  կցանկանային  պատասխանատվություն վերցնել…

- Օրինակ:

- Բոլոր կուսակցությունների մասին է խոսքս: Չէ՞ որ  ապրում ենք ծանր ժամանակաշրջան ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին մարտահրավերների առումով:

-ՀՅԴ խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանը  վերջերս հայտարարել է, որ իշխանությունը հեղինազրկված է:  Ինչպե՞ս եղավ, որ հեղինակազրկված իշխանության հետ  ՀՅԴ-ը ցանկանում է   կոալիցիա կազմել:

- Դե գիտենք, ցանկացած իշխանություն  որոշ ժամանակ աշխատելուց հետո  հիմնականում վարկանիշի անկում  է ունենում, քանի որ հանրության սպասումները շատ են, հնարավորությունները` քիչ: Այդպիսի իրավիճակ է Ֆրանսիայում, Գերմանիայում:  Բայց այսօր դժգոհ են, վաղը կարող են գոհ լինել:

- Այսինքն, Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ճի՞շտ եք համարում: Նա ասում էր, որ ՀՅԴ –ի համագործակցության շնորհիվ  իշխանության հեղինակությունը կբարձրանա:

- Ես համաձայն չեմ, որ ՀՅԴ-ը գալիս է իշխանության հեղինակությունը բարձրացնելու: Բայց դաշնակցության գալուն դրական եմ վերաբերվում, քանի որ խելացի անձնավորություններ կան ՀՅԴ-ի ներսում: Ամեն դեպքում մի գլուխը լավ է, երկուսը` ավելի լավ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում