«Ճիշտ է տղամարդավարի ասել մտադրության մասին եւ անել քայլ, քան թաքնվել պատերի տակ»

Արխիվ 12-16

«ՃԻՇՏ Է ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ ԱՍԵԼ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՆԵԼ ՔԱՅԼ, ՔԱՆ ԹԱՔՆՎԵԼ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ»

 

«Քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի» ստորագրմամբ իշխող Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կկազմի Դաշնակցության հետ` նրան զիջելով տարածքային կառավարման, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոնները: Այս մասին նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու տվել այն անունները, որոնք վաղը կհայտնվեն կառավարությունում: Ձեւավորվող կոալիցիայի, այդ համագործակցությունից «Բարգավաճ Հայաստանի» դուրս մնալու եւ ներքաղաքական իրադարձությունների ու տարածված լուրերի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

 


«ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՀՀԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»


– Տիկին Զոհրաբյան, ժամանակին ԲՀԿ-ն էլ է կոալիցիայի մաս կազմել, ուստի` հաշվի առնելով Ձեր փորձառությունը, հետաքրքիր է, թե, ըստ Ձեզ, որքանո՞վ այն արդյունավետ կլինի երկրի կառավարման հարցում:

– Մինչեւ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, արդեն իսկ հստակ էր, որ պորտֆելների շուրջ են գնում բանակցությունները: Այդ խնդրին քանիցս անդրադարձել եմ եւ հիմա ամենայն հաջողություն եմ մաղթում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Երկրի առջեւ լուրջ մարտահրավերներ կան, եւ իսկապես ցանկանում եմ, որ նման քաղաքական պատասխանատվություն իրենց վրա վերցրած ուժերը կարողանան լուծել այդ խնդիրը: Բայց ինքս չեմ հավատում նման կարճաժամկետ կոալիցիաներին, անկախ նրանից անունը կլինի կոալիցիա, քաղաքական համաձայնության պակտ, կամ որեւէ մեկ այլ անուն կունենա: Ավելին` խիստ թերահավատ եմ նման կարճաժամկետ կոալիցիաների արդյունավետությանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, մեկ տարի ժամանակ է մնացել, եւ չեմ կարծում, որ մեկ տարում հնարավոր է արդյունավետորեն լուծել բոլոր այն լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջեւ: Սա իմ վստահ տեսակետն է եւ հիմա էլ պիտի կրկնեմ` «Բարգավաճ Հայաստանը» չի պատկանում այն քաղաքական ուժերի թվին, որոնք համաձայն են, որ մեր երկրում ամեն ինչ կործանվի, փլուզվի, միայն թե այդ փլատակների տակ իրենք տեսնեն նաեւ իշխանության բեկորները:  Այդուհանդերձ, ինչին էլ որ միտված է նշյալ կոալիցիան, ես հաջողություն եմ մաղթում:


«ԲՀԿ-ՈՒՄ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ՉԵՆ ՀԱՎԱՔՎԱԾ»


– Այս շրջանում բազմիցս մամուլում խոսվեց այն մասին, որ կոալիցիային անդամակցել-չանդամակցելու վերաբերյալ լուրջ բախումներ կան «Բարգավաճ Հայաստանում»...

– ԲՀԿ-ի ներսում տարբեր հարցերի վերաբերյալ եղել է եւ բնական է, որ միշտ էլ լինելու է տեսակետների բախում, որովհետեւ ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, որտեղ տարբեր հարցերի վերաբերյալ պիտի լինեն տարբեր տեսակետներ: ԲՀԿ-ում սիամական երկվորյակներ չեն հավաքված, որ բոլորը բոլոր հարցերի վերաբերյալ ունենան միանման դիրքորոշում: Այո, եղել է մոտեցում, որ միգուցե արժե ընդունել Հանրապետականի բաց առաջարկը եւ քննարկել կոալիցիոն համագործակցության հնարավորությունները: Եվ այո, եղել են ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ տեսակետներ: Որպես կուսակցության ղեկավար` ես եղել եմ կտրականապես դեմ եւ իմ մի քանի գործընկերները եւս: Կարճաժամկետ կտրվածքով` ընդամենը մեկ տարի ժամանակով, ուղղակի, հնարավոր չի լինելու իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ եւ օպերատիվ լուծում են պահանջում: Մենք չէինք կարողանա 2017-ին պարզ հայացքով նայել Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերին եւ նրանից կրկին քվե ակնկալել ու ասել, որ չկարողացանք այդ ծրագրերն իրականացնել: Իհարկե, չեմ ասում, որ իմ տեսակետը միանշանակ է ու ճիշտ մոտեցում է: Միգուցե, իմ գործընկերների մոտեցման մեջ էլ կա տրամաբանություն, որ արժեր վերցնել պատասխանատվություն եւ փորձել: Բայց ես պնդում եմ իմ վստահ տեսակետը:

– Լրատվամիջոցներում շրջանառվում էր, որ չհամաձայնելով հենց այս տեսակետի հետ, ԲՀԿ-ի ներսում անգամ ստորագրահավաք է սկսվել Ձեր դեմ:

– Չեմ սիրում մեկնաբանել պատերի տակ արված խոսակցություններ: Ինձ հայտնի չէ մեր կուսակցությունում նման ցանկության մասին, բայց եթե որեւէ մեկը այդուհանդերձ ունի նման նախաձեռնություն, ես ասել եմ` միշտ ավելի ճիշտ է տղամարդավարի ասել մտադրության մասին եւ անել քայլ, քան թաքնվել պատերի տակ եւ զբաղվել ինտրիգներով:


«ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ԱՅՆ ՎԻՃԱԿԸ, ՈՐԸ ԿԱ»


– Անդրադառնանք նաեւ ՀՀ նախագահի վերջին ելույթին, որը բավական ցավոտ ընդունվեց ընդդիմադիր դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կոռուպիցիա, անարդարություն... ինչի մասին խոսվեց, արձանագրվեց մեր երկրի առկա իրավիճակը: Ասվեց, որ արվելու են փոփոխություններ, անհրաժեշտ բարեփոխումներ, ինչն այսօր մեր երկրի օրակարգի թիվ մեկ խնդիրն է: Եթե կլինի փոփոխություն, կարվեն բարեփոխումներ, դրանից հետո, կարծում եմ, շատ ավելի համապարփակ գնահատական կարելի է հնչեցնել:

– Ի դեպ, փոփոխությունների մասին. օրերս Ձեր խմբակցությունը հանդիպել է ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ, բայց այդպես էլ վերջնական պատասխան չի տվել, թե արդյոք կպաշտպանի նրա թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում: Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի մոտեցումը:

– «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ոչ բոլոր գործընկերները հնարավորություն ունեցան այդ օրը հանդիպելու թեկնածուի հետ: Իսկ մենք հստակ կանոն ունենք` որոշում կայացնել խմբակցության ողջ կազմով հարցը քննարկելուց հետո: Երբ Թաթոյանը խորհրդարանում կներկայացնի իր տեսլականը եւ կպատասխանի մեր, այդ թվում` նաեւ մեր գործընկեր պատգամավորների հարցերին, կքննարկենք եւ խմբակցության մեծամասնության ձայնով կորոշենք մեր քվեարկության կերպը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում