«ՄԵՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

 

«ՄԵՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ»

Երեկ հայրենի խորհրդարանը երկարատեւ քննարկումներից ու բանավեճերից հետո գաղտնի քվեարկության արդյունքում 96 «կողմ» եւ 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ` արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արման Թաթոյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Այս, ինչպես նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:«ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱՆԳԱՄԻՑ

 

 

ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ»
–Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս կգնահատեք այն, որ կասկածամիտ ընդդիմախոսների օրեր շարունակ տեւած քննադատություններից հետո, պարզվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվել է բացարձակ մեծամասնությամբ:
– Բնականաբար, ընդդիմության գործն է քննադատելը: Նրանք պետք է քննադատեն ե՛ւ նախորդներին, ե՛ւ հաջորդներին ու ասեն, թե ինչպիսին են ուզում տեսնել Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց, համենայնդեպս, մեր ընդդիմադիր գործընկերներն ըմբռնումով մոտեցան, որ պետք չէ միանգամից ՄԻՊ-ի թեկնածուին հիասթափեցնել, եւ հասկացան, որ ներկայացված է շատ գրագետ, բարեկիրթ անձնավորություն, ով տիրապետում է այդ աշխատանքին: Արման Թաթոյանը համապատասխանում  է մարդու իրավունքների պաշտպանի բոլոր չափորոշիչներին եւ, բնականաբար, նրանք համագործակցելու են նրա հետ, ուստի` պետք էր ոգեւորել ապագա պաշտպանին եւ իրենց քվեարկությամբ ճիշտ կողմնորոշում ցուցաբերեցին: Այսպես ասած, այդպես էլ ակնկալում էի, որ կլիներ: Ուրիշ խնդիր է, եթե խմբակցությունների հետ տեղի ունեցած առանձին հանդիպումների ժամանակ ինչ-որ բացասական տպավորություն թողած լիներ թեկնածուն, բայց բոլորը միանշանակ այն կարծիքին են, որ Ա. Թաթոյանը պատրաստված եւ բանիմաց անձնավորություն է: Հետեւաբար ասվածը կլիներ ձեւական, եթե նրանք «կողմ» չքվեարկեին: Բայց ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժի կամ որոշ պատգամավորների չմասնակցելը կամ չքվեարկելը, որովհետեւ մարդուն պետք է հնարավորություն տալ, որ աշխատի, հետո նոր ուժերը գնահատել: Եթե կաշխատի ու թերություններ կլինեն, այդ ժամանակ էլ թող քննադատեն ու ասեն, որ իրենց սպասելիքներն այլ էին:
–Կարելի՞ է ասել, որ ՄԻՊ-ի ընտրությունը ցույց տվեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ընդդիմությունն էլի չի կարողանալու համախմբվել, քանի որ անգամ իրենց իսկ խմբակցություններում միասնական քվեարկություններ չեն լինում:
– Ընդհանուր առմամբ, 90-ական թվականներից մինչեւ այսօր միշտ էլ փորձեր եղել են միավորվելու ինչ-որ նպատակի շուրջ, բայց այդ միավորումները տեւել են այնքան ժամանակ, մինչեւ սկսել են որոշել, թե ով պետք է լինի առաջնորդը: Իսկ սա նշանակում է, որ իրենց միավորումները գաղափարական չեն: Ցավում եմ, որ մեր ընդդիմության մեջ չկան այդ գաղափարական մոտեցումները, որովհետեւ եթե լինեն գաղափարական, նրանց կհաջողվի ինչ-որ միավորումներ կազմել: Բայց այս պարագայում այն, ինչը կա մեր իրականության մեջ, չեմ կարծում, որ կհաջողվի մեծ միավորումներ կազմել: Կարող է փոքր միավորումներ կազմելու ինչ-որ հնարավորություն լինեն, օրինակ, միավորվեն նրանք, որոնք ընդհանրապես շանսեր չունեն` մտածելով կպնեն ինչ-որ մեկին, որ իրենց շանսերը մեծանան ու համաձայնելով, որ նրանք լինեն լիդեր: Այդպիսի միավորումներ կլինեն, բայց քաղաքական դաշտում երկու դերակատար ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը կարծես թե չի ստացվում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ
ՄԻ ՓՈՔՐ ՀՈԳՆԵԼ Է»
–«Հայկական վերածնունդ միավորում» նորաստեղծ կուսակցությունը` որպես քաղաքական մեծ միավորում չե՞ք համարում:
– Ժամանակը ցույց կտա: Այդ միավորման մեջ հիմնական բազան եւ հիմքը «Օրինաց երկիր» կուսակցությունն է, մնացածն ինձ համար, անկեղծ ասած, անհայտ են:
– Ամեն դեպքում, «Օրինաց երկրին» կհաջողվի՞ այս կերպ վերածնվել:
– Յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե իր առաջ նպատակ չի դնում վերարտադրվելու, ուրեմն` սպառվել է: Իրենք իրենց քաղաքական ճանապարհային քարտեզը գծել են այդ ձեւով, որպեսզի կարողանան քաղաքական դաշտում նոր վերարտադրության ձեւ գտնել: Ուստի` նորմալ եմ համարում իրենց մոտեցումները եւ, ընդհանրապես, նոր գործընթացներ պետք է կատարվեն, որովհետեւ ժողովուրդն արդեն մի փոքր հոգնել է: Ինձ թվում է` իրենց մոտեցումը սա է, որ պետք է նոր մոտեցումով հանդես գան:
«ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ Է»
–Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընթացին, քանի որ վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում, թե այն կարծես թե ձգձգվում է:
– Զարմանում եմ, որ ձգձգման մասին շարունակում են խոսել: Մի պահ եղե՞լ է, որ ինչ-որ առաջընթաց չլինի այս գործընթացի հետ կապված: Օրենքների հետ կապված խնդիր ունեինք` կարգավորվեց, մոտ ժամանակում էլ կլինի կառավարության նիստ, որին կհաջորդի այդ համաձայնագրի ստորագրումը, ու աստիճանաբար ամեն ինչ կընկնի հունի մեջ: Մենք շտապելու որեւէ խնդիր չունենք, ինչո՞ւ են շտապում լրագրողները: Այս համագործակցությունը միտված է ապագային, եւ նման համագործակցություններ հնարավոր է դեռ շատ լինեն, այնպես որ, շտապելու կարիք չկա: Ծրագիր է դրվել է, եւ այնտեղ բավականին համաձայնեցնելու խնդիրներ կան` գաղափարական մոտեցումների, համագործակցության տեքստի, որովհետեւ մի օրվա համար չէ արվում դա, շտկելու խնդիրներ կան, թե ինչպես ենք պատկերացնում այդ համագործակցությունն ու պատասխանատվությունը: Ու կարեւորը, որ շատ հուզում էր լրագրողներին, այն էր, ինչն ինձ համար լրիվ երկրորդական էր, խոսքը պորտֆելների մասին է: Հետեւաբար, պետք է ասեմ, որ պորտֆելների հարցը կարգավորված է, եւ այդտեղ խնդիր չկա, որ անհանգստացնի կամ ձգձգվի: Մնացածը տեխնիկական հարցեր են, թե քաղաքական ուժերս երբ կորոշենք եւ նպատակահարմար օր ու ժամ կընտրենք այն ստորագրելու համար:
– Բայց շարունակվում են պնդումներն այն մասին, որ պաշտոններ ստանձնողների հետ կապված դեռ անհամաձայնություններ կան` մասնավորապես մարզպետների հարցում:
– Չկա նման խնդիր, ավելին` արդեն կան քաղաքական պայմանավորվածություններ, եւ որոշել ենք այդ հարցը, թե ով որտեղ է նպատակահարմար, որ նշանակվի: Իսկ այն, ինչի մասին նշում եք, պարզապես լրատվական հետաքրքրություններ ու ենթադրություններ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում