ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը կառավարության նիստից հետո առիթ ունեցանք զրուցելու ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը գործադիրում վերոնշյալ պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ.-ին, հետո` 2001-2003թթ.-ին, ապա` 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս: Իր պաշտոնավարման տարիների ու առաջիկա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞

 

–Պարոն նախարար, Ձեր պաշտոնավարման տարիները հիշատակվում են` որպես ուսուցիչների օպտիմալացման ծրագրի իրականացման տարիներ: Արդյո՞ք եկել եք շարունակելու այն:

– Օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետեւ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է իրականացվել: «Օպտիմալացում» բառը ժողովրդի մոտ մի քիչ արդարաբար բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանեցման ծրագիր` ներկրթական եւ որակային: Այն սկսվել է դեռ ինձնից էլ առաջ` 1997 թվականից: Այդ համապատասխանեցումը միջազգային համակարգերի համապատասխանությունն է, առանց որի որեւէ երկիր չի կարող առաջ գնալ: Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը` չի հաջողվել, սա է խնդիրը: Բայց մեզ համար առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի դպրոցի ուսուցիչը: Միանշանակ, պիտի փորձենք բյուրոկրատական քաշքշուկներից ազատել ուսուցչին եւ թողնել, որ զբաղվի կրթության որակով:

 

«ԵԹԵ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԽԱԽՏՈՒՄ ՆԿԱՏԵՔ, ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ»


–Իսկ նախարարությունում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, մասնավորապես` ՀՀԿ-ական կադրերը կփոխարինվե՞ն դաշնակցականներով:

– Կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար նախեւառաջ չափող միավոր է նրա պրոֆեսիոնալիզմը: Ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի: Մարդն իր պաշտոնին պետք է բավարարի իր կարողություններով, նվիրվածությամբ, փորձառությամբ: Եվ եթե երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդիր չկա, բայց պիտի ճիշտ կադր լինի ճիշտ տեղում, ու այս դեպքում ինձ համար ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Սա միանշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որեւէ տեղ խախտում կնկատեք, պատասխան կտամ:

– Ի դեպ, պատասխանատվության մասին. Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին եղե՞լ են սխալներ ու բացթողումներ:

– Չէի ասի սխալներ, բայց յուրաքանչյուր անգամ մեկ կամ երկու տարի եմ պաշտոնավարել ու այդ իմաստով քայլեր կատարվել են, բայց արդյունքի համար ժամանակ է պետք, որ ներկայացնես եւ պատասխան տաս: Այս անգամ վիճակն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք արդյունք: Ի վերջո, կրթական համակարգը բավականին կայացած է եւ, երեւի թե, այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական խնդիրը պետք է լինի որակի ապահովումը:

 

ՀՅԴ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ ՉԻ՞ ԳՆԱՑԵԼ


–Որո՞նք եք համարում ոլորտի այն կարեւորագույն խնդիրները, ինչի լուծմանը առաջինը ձեռնամուխ կլինեք:

– Կրթական համակարգից դուրս չեմ եղել, որովհետեւ այս ողջ տարիների ընթացքում` 7-8 տարի, դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում: Բայց եթե ինձ տաք երկու շաբաթ ժամանակ, մեծ մամլո ասուլիսով բոլոր հարցերին կպատասխպանեմ: Իսկ գաղտնիք չէ, որ այն հարցերը, որոնք դուք ուղղելու եք, մեզ ուղեկցում են շուրջ 10-20 տարի: Կրթության եւ գիտության նախարարության համակարգը բավականին մեծ է, ճյուղավորված, եւ ձեր հարցերին մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել: Այդուհանդերձ, իբրեւ համալսարանի դասախոս եւ կրթությունը ներսից ճանաչող մարդ` պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի խնդիրների վրա: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի հասկանամ` ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո շատ թափանցիկ, հստակ կներկայացնենք Ձեզ:

– Լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում ԿԳ նախարարի հավանական թեկնածուներն են Լիլիթ Գալստյանը եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը էլի Ձեր թեկնածության վրա կանգ առավ:

– Կարծեմ Գերագույն մարմնի մեր ներկայացուցիչները պատասխանել են այդ հարցին, որ Դաշնակցությունը հարմար է գտել ինձ ներկայացնելու: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել եւ չի ընթանա: Իհարկե քննարկվել են տարբերակներ, որովհետեւ մենք ունենք լավ կադրային բազա` հատկապես կրթության բնագավառում: Եվ այս առումով կարող եմ, բացի Լիլիթ Գալստյանից, ով իմ մտերիմն է, որին շատ սիրում ու հարգում եմ, նշել եւս 5-6 անուն, որոնք կարող էին այս պաշտոնը զբաղեցնել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի