ԱՄՈՒՍԻՆՍ ԲԼՈՏ Է ԽԱՂՈՒՄ...

Արխիվ 12-16

ԱՄՈՒՍԻՆՍ ԲԼՈՏ Է ԽԱՂՈՒՄ...


- Ամուսինս տարված է թղթախաղով. ընկերների հետ ամեն օր բլոտ է խաղում: Նա դարձել է ինքնամփոփ ու անտարբեր` անգամ երեխայի նկատմամբ. երբեմն շատ կոպիտ է լինում… Եթե այսպես շարունակվի, մեր ջուրը մեկ առվով հաստատ չի հոսի…

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.


-Հոգեբանական տեսանկյունից ցանկացած խնդրի հասկացման ու լուծման գործում անհատական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն բնորոշ հոգեբանական առանձնահատկություններ, տվյալ դեպքում եւս, նախքան լուծում առաջարկելը, անհրաժեշտություն է առաջանում մի շարք կարեւոր հարցեր լուսաբանելու` տարիք, հոգեվիճակ, անձնային առանձնահատկություններ, այլ հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ եւ այլն, քանի որ չկա մեկ ընդհանուր դեղատոմս բոլորի համար: Այնուամենայնիվ, փորձենք ուղղորդել Ձեզ:

Սկսենք նրանից, որ նոր  տպավորություններ, ազարտի ձգտում ունենում է յուրաքանչյուր մարդ, եւ դա նորմալ է: Բայց եթե ազարտային խաղերի մեջ ներգրավվելը դառնում է սովորություն, ապա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել, որից խուսափելու համար պետք է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որոշ նախանշաններ կարող են Ձեզ օգնել տարբերակելու համար խաղի նկատմամբ հետաքրքրությունը` խաղամոլությունից: Վերջինիս դեպքում խանգարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը, նկատվում է հետաքրքրվածության անկում կամ կորուստ շրջապատողների նկատմամբ, իսկ խաղալու ցանկությունը դառնում է կյանքի անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, այն պրոբլեմ է դառնում, երբ խաղն առաջացնում է ժամանակի «վերահսկողության կորուստ»: Այսինքն` առաջանում է պաթոլոգիկ հակվածություն եւ անհրաժեշտություն հնարավորինս երկար ժամանակ խաղալ: ժամանակի ընթացքում խաղամոլությունը հանգեցնում է օտարվածության եւ հոգեւոր դատարկության: Եվ հաճախ զարգանում է սոցիալական դեզադապտացիա, որն արտամղում է օբյեկտիվ իրականությունը: Ընդհանուր առմամբ, որպես բացասական հոգեբանական հետեւանքներ, ի հայտ են գալիս ագրեսիվություն, նյարդայնություն, ասոցիալ վարք, տագնապայնություն, գործերի եւ սոցիալական հարաբերությունների նկատմամբ ուշադրության պակաս, քրոնիկական հոգնածություն, ինքնամփոփություն: Տեղին է ընդգծել հետեւյալը, որ  կախյալության ձեւավորման պրոցեսին նպաստում է կյանքի դժվարություններից փախուստը: Այստեղ կարեւոր է իմանալ այն, որ կախյալությունը հաճախ նկատում են տվյալ մարդու հարազատները, ընկերները, բայց ոչ ինքը` կախյալություն ունեցողը: Հետեւաբար անհրաժեշտ է բուժման մոտիվացիա արթնացնել նրա մոտ, քանզի տվյալ պրոբլեմի բուժումը պահանջում է նախեւառաջ պրոբլեմի գիտակցում եւ բուժման ցանկություն: Այսինքն` շրջապատող մարդկանց դերակատարումը նշանակալի է, որ անտարբեր չլինեն, չքննադատեն (քննադատությունը կարող է նույնիսկ խորացնել պրոբլեմը) եւ ժամանակին ուղղորդեն հոգեբանական խորհրդատվության:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում