«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հինգ մթերք արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու և իմունային համակարգի աշխատանքը բարելավելու համար

Հասարակություն

Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը՝ թույլ չտալով, որ այն նորմայից բարձր կամ ցածր լինի։ Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման՝ բարձրացնելով վարակումների հավանականությունը։

Սովորաբար այս հիվանդության դեպքում մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն գոյություն ունեն նաև շատ օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու պահել այն նորմայի սահմաններում անգամ առանց դեղորայքի։ Մասնագետները ներկայացրել են բուսական սննդարար նյութերով հարուստ սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք թույլ կտան ոչ միայն պահել արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում, այլև բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու ամրապնդել իմունային համակարգը։

Սիսեռ

Սիսեռը պարունակում է իմունային համակարգի աշխատանքը բարելավող հանքանյութ` ցինկ, որի շնորհիվ օգնում է նվազեցնել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Սիսեռը հարուստ է նաև սպիտակուցներով, որոնք ոչ միայն ամրապնդում են իմունային համակարգը, այլև կարգավորում են ախորժակի վերահսկման մեխանիզմները, ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են նվազեցնել դատարկ ստամոքսին արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում են քաշի նվազմանն ու բարձրացնում են ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը, ինչն օգնում է էլ ավելի լավ կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

Գազար

Հում գազարը, ի տարբերություն եփած գազարի, ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչի շնորհիվ հիանալի մթերք է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Այս պարզ ու հասանելի մթերքը հարուստ է բետա-կարոտինով, որը վիտամին A-ի հիմնական աղբյուրն է, ինչպես նաև լյուտեինով, որն օգնում է պահպանել աչքերի առողջությունը։ Բացի այդ, այն պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Բուլղարական պղպեղ

Ցածր կալորիականություն ունեցող ու վիտամին C-ով հարուստ այս մթերքը հիանալի միջոց է օրգանիզմի բջիջները թթվայնացնող ու վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Այս համեղ ու օգտակար մթերքը չի պարունակում օսլա, ուստի գրեթե չի ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, սակայն փոխարենն այն հարուստ է A, E և K1 վիտամիններով, ֆոլաթթվով, կալիումով, կապսանտինով, վիոլաքսանտինով, լյուտեինով, կվերցետինով ու լյուտեոլինով, որոնց շնորհիվ հզոր միջոց է իմունային համակարգի ամրապնդման համար։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Բրոկոլին, կաղամբը, ծաղկակաղամբն ու կաղամբի այլ տեսակները վիտամինների, հանքանյութերի, մանրաթելերի ու հակաօքսիդանտների հիանալի աղբյուր են, որոնք կարող են պաշտպանել վտանգավոր հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղից։ Կաղամբազգիները հարուստ են հսկայական քանակությամբ վիտամին С-ով, որը պահպանում է իմունային համակարգի առողջությունը, իսկ դրանցում պարունակվող մանրաթելերն ու հակաօքսիդանտները կարող են արդյունավետ կերպով նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Ընկույզներ

Ընկույզները շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ պարունակում են շատ քիչ քանակությամբ ածխաջրեր։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կանոնավոր ընկույզ օգտագործելն արդյունավետ կերպով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ավելին՝ հունական ընկույզներում պարունակվող պղինձն ու վիտամին B6-ը նպաստում են նաև իմունային համակարգի ամրապնդմանն ու նյարդերի առողջության պահպանմանը։

Նյութի աղբյուրը՝ Times Now

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան