«Ծիծեռնակ» ամսագրի 2000 օրինակի փոխարեն այսօր հրատարակվում է 500 օրինակ

Մշակութային

Այսօր հասարակությունը շատ է վրդովված գրականության նոր չափորոշիչների եւ,առհասարակ թավշյա հեղափոխությունից հետո մեր իրականություն ներթափանցած շատ իրողություններից: «Ծիծեռնակ» ամսագիրը երկու հազար օրինակի փոխարեն այսօր հրատարակվում է հինգ հարյուր օրինակ: Սակայն դրա փոխարեն այսօր կարող ենք ֆինանսավորել ծրագրեր, նախագծեր, որոնք պիտանի չեն ոչ ոքի:
 Այս թեմայով զրուցեցինք «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի,Հայաստանի գրողների միության անդամ  ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
– Ձեր կարծիքը հայ գրականություն առարկայի չափորոշիչների վերաբերյալ ինչպիսի՞ն է:
– Չափորոշիչները քննարկման փուլում են, քննադատության ենթարկվեցին, եւ համոզված եմ, որ այդ բոլոր քննադատությունները հաշվի կառնվեն:Որովհետեւ, հին ձեւը ընդունելի չէր, եւ հասարակությունը` գրականագետները, գրողները, արվեստագետները շատ բուռն արձագանքեցին: Այժմ դեռ ոչինչ պարզ չէ, որ ես կոնկրետ իմ դիրքորոշումը հայտնեմ: Իմ կարծիքը սկզբնական չափորոշիչներին շատ հակասական էր:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն խնդրին, որ որոշ անձինք ստեղծագործական միություններին համարում են ավելորդ:
– Դա այնքան ծիծաղելի է, ինչպես ավելորդ կարող են համարել գրող, կոմպոզիտոր, երգահան, նկարիչ հասկացություն ասածը: Ես համոզված եմ, որ ստեղծագործական միությունները  կարեւոր դեր ունեն հասարակության մեջ, որովհետեւ ամբողջ աշխարհում գոյություն ունեն մեծ հիմնադրամներ, որոնք պլանավորում են համերգներ, գրքերի հրատարակչություններ: Իսկ Հայաստանում դա չկա: Եթե այդ միություններն էլ չլինեն, ի՞նչ ձեւով պետք է երաժիշտը, նկարիչը իրեն զգա մի խմբակի մարդ եւ ինչ-որ հարցերում իրեն ապահով զգա: Չէ՞ որ լինում են շնորհանդեսներ: Ես,լինելով գրողների միության մանկական բաժանմունքի վարիչ` ասեմ, որ մենք շատ ծանր ենք տանում այդ համավարակի, պանդեմիայի վիճակը, որ չենք կարող անցկացնել գինեձոները: Չէ՞որ գիրքը, եթե դեռ տպագրվում է, գրողների միությունն է անցկացնում այդ շնորհանդեսները: Եվ առանց դրա հնարավոր չէ պատկերացնել հասարակության մեջ ստեղծագործողի իրավիճակ, կարգավիճակ:
Մի թե այդպիսի տարբեր հարցեր այսօր կարելի՞ է քննարկել: Կարելի է խոսել այն մասին, որ ոչ մի դրամ իշխանությունը չի տալիս այդ միություններին: Եվ բոլորն ինքնաֆինանսավորմամբ են գործում: Եվ այդ նեղ վիճակում, շենքի պահպանման, գույքահարկի հետ կապված հարցերում առայժմ ոչ մի օգնության ձեռք մեզ չի մեկնված: 
– Ձեր ամսագիրը չի ֆինանսավորվում,մի՞թե այդքան աղքատ է մեր բյուջեն, որ որոշել են չֆինանսավորել:
– Դա ինձ համար ցավոտ հարց է: Անցյալ տարի «Ծիծեռնակը» նշեց իր հրատարակման 95-ամյակը: Ամեն երկիր չէ, որ կարող է հպարտանալ, որ ունի իննսունհինգ, հարյուրամյա ամսագիր: "Ծիծեռնակը" չի դադարում իր հրատարակչությունը: Ուղղակի երկու հազար օրինակից մենք իջել ենք հինգ հարյուր օրինակի: Այս տարի միայն մեկ, երկու համար ենք հրատարակել, որովհետեւ դպրոցները չէին գործում: Մենք աշխատում ենք դպրոցների, կազմակերպիչների հետ: Այժմ էլ սեպտեմբերի վերջին լույս է տեսնելու հաջորդ համարը: Պետության կողմից ֆինանսավորման դադարեցնելը ես համարում են թյուրիմացություն եւ համոզված եմ, որ հետագայում մրցույթներն ավելի ճշգրիտ կկազմակերպվեն` ոչ թե ով  ավելի էժան գումար է ներկայացնում, այլ` ում ներկայացրած ամսագիրն է արժանի, որ մտնի դպրոց: Ամենակարեւորը` գեղարվեստական որակն է: Մեր ամսագիրն ունի իր սկզբունքները, որ հիմնադրվել է 1926 թվականին: Մինչեւ այսօր մենք պահպանում ենք այդ սկզբունքները` անտիպ նյութեր առաջին անգամ գրված: Լինելով մանկական բաժանմունքի վարիչ` ես կապ եմ հաստատել  բոլոր այն գրողների հետ,որոնք ստեղծագործում են մեր երեխաների համար: 

Նունե Զաքարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում