ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ՈՉ ԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՔ, ԱՅԼ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Վերլուծություն

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ

(մաս 1-ին)

2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
2007թ. մշակված և հաստատված ռազմավարությունը, ժամանակի հրամայականով և տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխություններով պայմանավորված, անշուշտ մի շարք վերանայումների կարիք ուներ: Փորձելու եմ մի շարք հրապարակումներով վերլուծել այն, ինչ ունենք այսօր:
Նախ ցանկանում եմ անդրադառնալ Փաշինյանի՝ փաստաթղթին կցված ուղերձին: Այն փաստաթղթի մաս չէ ու տպավորություն է, թե նա առիթը բաց չի թողել նաև այս փաստաթղթում իր “հեղինակավոր խոսքը” ասելու համար: Արդյունքում ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված` համեմված որոշ պատմա-փիլիսոփայական հարցերի փաշինյանական ռեմիքսներով:
Հատ առ հատ չեմ անդրադառնա, բայց երեք օրինակ ցանկանում եմ բերել:
1. Ըստ վարչապետի ուղերձի` “հայ” հասկացության նշանակությունը դարերի հետ փոփոխության է ենթարկվել: Իսկ ի՞նչն է փոխվել. ըստ Փաշինյանի ուղերձի “Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է”: Այսպիսի պարզունակ դատողությունով սկսվող ազգային անվտանգության ռազմավարության մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Երևի Արտաշես արքայի ժամանակվա հայը չի պատկերացրել, որ Նիկոլ վարչապետի ժամանակվա հայերի մի հատված սորսոախառը, ԼԳԲՏ-ամետ, եղեկեցու դեմ պայքարող ու անցյալամերժ նպատակներով կառավարություն կձևավորի: Արդյոք ս՞ա է “Հայ” հասկացության փոփոխության Փաշինյանական իմաստը: Այո՛, երևի Նիկոլը ճիշտ է, Արտաշես արքայի ժամանակի հայը չի իմացել այդ տեսակի հայերի գոյության մասին:
2. Ազգային նպատակներ բաժնում Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչո՞ւ, որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, ով ի զորու է ձևակերպել և շարադրել հայ ժողովրդի ազգային նպատակների սպառիչ ցանկը: Սա ինքնաիրավչության նման մի բան է: Որևէ երկրի վարչապետ, երկարաժամկետ ու հիմնարար փաստաթղթում չի կարողն նույնիսկ իր ղեկավարած կառավարության նպատակների սպառիչ ցանկը սահմանել: Իսկ զավեշտալին այն է, որ սույն ուղերձում հայ ժողովրդի ազգային նպատակ է համարվել նաև “կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը”: Մի բան, որը զուտ սահմանադրության պահանջ է` իրավական հասկացություն: Հայոց պատմությունից ես չգիտեմ մի իրադարձություն, կամ ժամանակակից համազգային նպատակ, որը որպես ազգային անվտանգության ռազմավարական հարց, դիտարկի կանանց և տղամարդկանց հավասարությունը:
3. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել հետևյալ պարադոքսը. Հայ ժողովրդի ազգային նպատակների ցանկում գրված է “Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման”: Եթե արդեն սահմանում եք հայ ժողովրդի այս նպատակը, ապա ու՞մ է պետք նույն ուղերձի “Համակեցության համահայկական կանոնները” անկապ վերնագրով բաժնի 6-րդ կետի վերջին նախադասությունը. “Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում”: Այսինքն, ըստ Փաշինյանի` հայ ժողովուրդը, իր կառավարության հետ միասին, ինչ որ պահի, կարող է շեղվե՞լ իր հայտարարած ազգային նպատակից, թե՞ կասկածի տակ է դրվում այդ նպատակը, կամ էլ կառավարությունը խուսանավում է հայ ժողովրդի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու պատասխանատվությունից:

Շարունակելի

Պատկերը կարող է պարունակել. տեքստ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում