«Օրակարգի առաջնահերթ խնդիրը կայանում է օդափոխության համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու մեջ» ՄԻԼԵՆԱ ՔԻՐԱՄԻՋՅԱՆ

Մշակութային

«Իրավունք» թերթը ցանկանալով անդրադառնալ  պատկերասրահի գործունեությանը  և  գեղանկարիչ  Սուրենյանցի 160-ամյակին, արդյո՞ք տոնելու են, թե` ոչ,  փորձեց  հարցազրույց  վերցնել Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունից:  
Մեր հարցերին  պատասխանել է Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի  քարտուղար` ՄԻԼԵՆԱ ՔԻՐԱՄԻՋՅԱՆԸ:
  
-Համավարակի այս օրերն ինչպե՞ս անցկացրեցիք:

-Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  Ազգային Պատկերասրահը փակ էր այցելուների համար:

Օգոստոսի 20-ից պարետի որոշման  համաձայն ՀԱՊ-ը վերսկսեց իր գործունեությունը` պահպանելով սահմանված բոլոր  հակահամաճարակային կանոնները:

 Մինչ Պատկերասրահի բացումը տարվել էին նախապարաստական բեղուն աշխատանքներ կապված սոցիալական հեռավորություն պահպանելու մասին գծանշումների, ախտահանիչ միջոցների և այլ հակահամաճարակային  պայմանների ապահովման հետ:

-ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆ այսօր ի՞նչ խնդիրներ ունի:

-Մեր օրակարգի առաջնահերթ խնդիրը կայանում է օդափոխության համակարգի բնականոն  աշխատանքն ապահովելու մեջ: Խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներն արդեն ընթացքի  մեջ են:

-Ռեստավրացիայի հետ կապված կա՞ն խնդիրներ:

Ռեստավրացիոն աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատակիցների կողմից  ցուցաբերվում է բացառապես պրոֆեսիոնալ մոտեցում, ինչի շնորհիվ պարբերաբար  վերականգնման են ենթարկվում ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող այն ցուցանմուշները, որոնք ունեն ռեստավրացիայի կարիք:

-Ցուցադրությունների նախապատրաստվո՞ւմ եք:
-Այո, կան բազմաթիվ նախագծեր և ծրագրեր, որոնց մասին շուտով կլինեն համապատասխան  հայտարարություններ:

-Այս տարի Սուրենյանցի 160ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելո՞ւ եք:
Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
-Ինչպես նշեցիքն վերևում, Պատկերասրահում պլանավորվում է իրականացնել  օդափոխության համակարգի վերանորոգման աշխատանքներ, որոնք կմեկնարկեն մեկ ամսից: 
Պայմանավորված այս հանգամանքով` պլանավորված միջոցառումների իրականացումը  հետաձգվել է մինչ մյուս տարի:

-Պատկերասրահի բացվելուց հետո շա՞տ են այցելուները:
-Օգոստոսի 20-ից սկսած վերաբացվեց ոչ միայն Ազգային պատկերասրահի մշտական  ցուցադրությունը, այլ նաև "Դալի և Պիկասոե ցուցահանդեսը: Այն մեկնարկել էր մարտի 7-ին,  սակայն կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված` կասեցվել էր:

 Ցուցահանդեսը  ներառում էր Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ,  գրաֆիկա, խեցեղեն))` «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ  Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Ցուցադրության մոտ երկու շաբաթների ընթացքում (20.08-31.08) հայ արվեստասերները ցուցաբերեցին բացառիկ ակտիվություն և հետաքրքրություն, ինչի մասին վկայում էին Պատկերասրահի մուտքի մոտ կուտակված  բազմամարդ հերթերը: Մոտ 10000 այցելուներ հնարավորություն ունեցան տեսնել իսպանացի  երկու հանճարների բացառիկ աշխատանքները: Եվ ինչպե՞ս եք կազմակերպումը այցելուների այցը թանգարան: Թանգարանում այցելությունները կազմակերպվում են ՀՀ պարետի համար 253 հրամանում  սահմանված բոլոր հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում: Դիմակի  կրումը և ջերմաչափումն այցի պարտադիր նախապայմաններն են: Սրահներում առկա են  սոցիալական հեռավորություն պահպանելու հորդորով գծանշումներ:  ՀԱՊ աշխատակիցների  կողմից վերահսկվում է նաև սրահներում գտնվող այցելուների թույլատրելի քանակի  պահպանումը: 
-Վերջին ժամանակներում շատ է խոսվում,  որ ստեղծագործական

միությունները Սովետից մնացած չաշխատող կառույցներ են ի՞նչ կասեք այդ մասին :
-Հայ արվեստասեր հասարակության ցուցաբերած ակտիվությունը վկայում է, որ նման պնդումը  ժամանակավրեպ է: Սա կարծրատիպ է, որը վաղուց արդեն հերքվել է և չի  համապատասխանում իրականությանը: 
-Եվ վերջում, ի՞նչ ծրագրեր ունեք:
Ինչպես նշեցինք նախորդ պատասխաններում, մենք ունենք որոշ ծրագրեր: Կարծում ենք,  Ազգային Պատկերասրահը իր գալիք նախագծերով լիովին կհագեցնի հայ արվեստասեր  հանրության այս ընթացքում գոյացած  մշակութային քաղցը:

Նունե Զաքարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում