«Հայաստանի թիմը պատրաստ է հանդես գալ ռեստորանային սպորտի մրցաշարին» Հայկ Բաբուխանյան

Սպորտ

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ռեստորանային սպորտի աշխարհի 2020 առաջնությանը։

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ռեստորանային սպորտի Համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ եւ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը։ 

Հայաստանը ներկայացնելու է ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցի սան Հովհաննես Մկրտչյանը։

Մրցաշարն անցկացվում է 3-րդ անգամ։ Այս տարի պետք է այն անցկացվեր Բուլղարիայում, սակայն COVID-19-ի պատճառով տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ և որոշվել է ժամանելու հնարավորություն չունեցող թիմերին թույլ տալ մասնակցել հեռավար տարբերակով։

«Քանի որ սահմանները փակ են, մրցույթը որոշել են անցկացնել առցանց։ Ուտեստները ցավոք համով գնահատել չի ստացվի, սակայն կան որոշ չափորոշիչներ, որոնցով էլ պրոֆեսիոնալ ժյուրին կկարողանա որոշում կայացնել»,- ասաց Սեդրակ Մամուլյանը և հավելեց, որ մեր խոհարարը ներկայացնելու է տաք կերակրատեսակներ հավի կրծքամսից և հորթի մսից, ինչպես նաև ընդգրկված է լինելու մեկ աղցան։

Խոհարարի կարծիքով այս մրցաշարը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ավանդույթներն ու մշակույթը, ինչ էլ նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ 

Ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ փաստում է , որ չնայած առաջին անգամ ենք մասնակցելու, սակայն մեր մասնակցի մրցանակային տեղ զբաղեցնելու շանսերը բավականին մեծ են և իրենք էլ մեծ սպասումներ ունեն մրցաշարից։

«Այս ամսիների ընթացքում մենք որոշ աշխատանքներ են իրականացրել, աշխատել ենք ռեստորանների ու հասարակական կազմակերպությունների հետ, և այսօր Հայաստանի թիմը պատրաստ է հանդես գալ այս մրցաշարում և պատվով ներկայացնել մեր դրոշն ու երկիրը»,- եզրափակեց պարոն Բաբուխանյանը։ Նա նշեց նաեւ, որ ֆեդերացիան անհանգստատացած է մեր երկրում ռեստորանային ոլորտի ծանր վիճակով եւ անհրաժեշտ է համարում կառավարության կողմից լուրջ աջակցության ծրագրի իրականացումը:

Նշենք, որ ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականին` նախագահն է իսրայելցի Ալեքս Ռաբինովիչը։ Հայաստանում ֆեդերացիան բացվել է 2019 թվականին։ 

Ռեստորանային սպորտի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 11-13-ը, 13 երկրների թիմերի մասնակցությամբ։ Արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 14-ին։

 

Լիանա Հարությունյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում