«Չպիտի լինեի Կոբզոն, այլ` Կոբզոնյան»

Մշակութային

Հայ կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններով օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում հայ հանդիսատեսին ներկայացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ` ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Ալեսքեյ Եվսյուկովի նվագակցությամբ: Նա երգեր նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում բարձր հովանու ներքո էլ իրականություն դարձավ համերգը, ինչպես նաեւ բժշիկներին ու նույնիսկ լրագրողներիս: Ուղիղ չորս ժամ տեւած համերգով 79-ամյա լեգենդար արտիստին ինչպես միշտ հաջողվեց պահել դահլիճը` անգամ առանց հատուկ տեխնիկական հնարքներ ու ավելորդ ջանքեր գործադրելու: Իրեն բնորոշ բեմական անսահման հմայքով, գեղեցիկ վոկալով ու ընդմիջվող հետաքրքիր պատմություններով Կոբզոնը եւս մեկ անգամ գերեց հայ հանդիսատեսի սիրտը: Բացի այդ, «Իրավունքին» նաեւ հաջողվեց անձամբ զրուցել Խորհրդային Միության եւ ՌԴ բարիտոնի հետ:

«ԷԽ, ԴՈՒՔ ՀԱՅԵ՜Ր»

Ի. Կոբզոնը պատմեց. «Մի առիթով հավաքված էինք փոքրիկ սրահում, տիկին Ռիտա Սարգսյանին հարցրի` ի՞նչ երգեմ Ձեզ համար, ասաց` Բաբաջանյան... Հիշեցի բոլոր հայ կոմպոզիտորներին, որոնց հետ ինձ կապել է բազմամյա բախտը: Եվ այսպես առաջացավ այս համերգի գաղափարը: Վստահ եմ, որ այն երգերը, որոնք կկատարեմ, մեծ մասը դուք գիտեք»: Սակայն պարզվեց, որ ոչ բոլոր երգերը գիտեր հայ հանդիսատեսը, ինչից ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մի փոքր նեղսրտեց. «Էխ, դուք հայե՜ր»:

«ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ԱՆՁԱՄԲ ԷԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

Իսկ համերգից հետո հայ հեղինակների մասին Ի. Կոբզոնն ընդգծեց. «Տաղանդավոր մարդկանց շատ եմ սիրում: Գիտեի Արամ Խաչատուրյանին եւ ոչ միայն: Հայ հեղինակներին անձամբ էի ճանաչում: Եվ այսօր էլ համերգի ընթացքում ներկայացրի նրանց գործերը: Ցավոք սրտի, Հայաստանում սկսել են մոռանալ նրանց: Հենց դրա համար էլ հիշեցնում էի, որ հաճախ լսեն այդ երգերն ու երաժշտությունը. այդպես նրանք միշտ կենդանի կմնան»:

«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՐԵԼ»

«Առնո Բաբաջանյանը մեծ կոմպոզիտոր էր, ում բոլորս լավ ենք ճանաչում: Երջանիկ եմ, որ նրա հետ ընկերություն եմ արել` ոչ միայն որպես երգերի հեղինակ. մենք ընտանիքներով էինք ընկերություն անում: Շատ անգամ ենք հանդիպել: Նրա 60-ամյակին ներկա եմ եղել... Զարմանահրաշ մարդ էր, բազմակողմանի զարգացած: Նրա հետ հետաքրքիր էր զրուցել, ինչպես ասում են` կյանք կար նրա մեջ, եւ դա ոգեշնչում էր: Երբ լսեցի նրա գրած «Նոկտյուրնը», համոզում էի, որ երգ դառնա, բայց նա դեմ էր: Երբ հեռացավ մեզնից, ի տխրություն ինձ, խնդրեցի Ռոբերտ Ռոժդեստվենսկուն բառեր գրել «Նոկտյուրնի» համար, եւ այն դարձավ շատ հանրահայտ երգ: Բաբաջանյանին շատ էին սիրում հենց իրենք` կոմպոզիտորները: Միշտ հիանում էին նրա ստեղծագործություններով: Այդ կոմպոզիտորներն անշուշտ շատ տարբեր էին` Միքայել Թարիվերդիեւ, Ալեքսանդր Դոլուխանյան եւ այլք. նրանք տարբեր մարդիկ էին, բայց բոլորն էլ տաղանդաշատ»,- վերհիշեց Ի. Կոբզոնը:

ԿՈԲԶՈՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Դոլուխանյանը հրաշալի դաշնակահար էր եւ կոմպոզիտոր: Նա ամուսնացավ հայտնի երգչուհի Զառա Մարգարյանի հետ: Ինձ բախտ վիճակվեց ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ այլ քաղաքներում երեկոներ անցկացնել Դոլուխանյանի հետ: Նա շատ վաղ եւ ողբերգական հեռացավ չարաբաստիկ ավտովթարի պատճառով, բայց թողեց հրաշալի ժառանգություն»,- վաղեմի ընկերոջ մասին նշեց Ի. Կոբզոնը եւ կատարեց Ա. Դոլուխանյանի հատընտիր ստեղծագործություններից:

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՔԻՉ»

ԽՍՀՄ ժողովրդական արտիստն անկեղծացավ. «Երբ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելեցի հիվանդանոց, որտեղ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի երեխաներն ու մեծերն ապաքինվեն, մտածեցի` ինչո՞ւ են բժիշկներին նվիրված երգերն այդքան քիչ: 56 տարի լինելով էստրադայում` գիտեմ ընդամենը երկու երգ, որոնք նվիրված են բժիշկներին: Երբ հիվանդանոց ենք ընկնում, ասում ենք` միայն թե բժիշկն ինձ շուտ բուժի, բանաստեղծություններ կնվիրեմ, երգ կգրեմ նրա մասին ու կերգեմ: Բայց այնպես են բուժում, որ միանգամից մոռանում ենք այդ ամենը»: Ի դեպ, խորհրդային եւ ռուսական բարիտոնը կատարեց բժիշկներին նվիրված բացառիկ երգերից մեկը, որը գրել է Ալ. Դոլուխանյանն ու նվիրել այն կլինիկայի բժիշկներին, որտեղ բուժվել է իր որդին:

«ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՎԱՆՈ ԻԼՅԻՉԸ ՀԱՅ Է» 

Ի. Կոբզոնը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների շարքում կատարեց նաեւ հայտնի կոմպոզիտոր Վանո Մուրադելիի երգերից: Ապա մանրամասնեց. «Քչերը գիտեն, որ Վանո Իլյիչը հայ է...»: Մինչ վաստակաշատ երգիչը կպատմեր Վանո Մուրադելիի մասին, դահլիճից բացականչեցին. «Դուք էլ եք հայ»: Ի պատասխան` Ի. Կոբզոնը կատակեց. «Այդ դեպքում չպիտի լինեի Կոբզոն, այլ` Կոբզոնյան»: Եվ ծափերի ներքո հայ հանդիսատեսը ծնունդով Ուկրաինայից ռուս երգչին «կնքեց» նոր ազգանունով:

«Ի՞ՆՉ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ, ԲԱԲԱԵՎԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ Է»

Անդրադառնալով կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրեյ Բաբաեւի ստեղծագործություններին` Ի. Կոբզոնն ասաց. «Երբ կազմում էի այս համերգի ծրագիրը եւ ընտրում բոլոր հայ կոմպոզիտորներին, որոնց հետ ընկերություն եմ արել եւ որոնց ստեղծագործությունները կատարել եմ, այդ թվում` նշեցի Անդրեյ Բաբաեւի անունը: Ինձ ասացին` չէ-չէ, մի՛ գրի նրա անունը ծրագրում, ադրբեջանցի է: Զարմացա, սկսեցի թերթել նրա կենսագրությունը եւ պարզեցի, որ` ի՞նչ ադրբեջանցի, Բաբաեւը Լեռնային Ղարաբաղից է` հայկական ընտանիքից: Ափսոս, շատ վաղ հեռացավ կյանքից...»:

«ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻ, ՈՐ ԹՈՒԽՄԱՆՈՎՆ ԱՅՍՊԻՍԻ ԵՐԳԵՐ ԿԳՐԻ, ՆՐԱ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԿՀԱՎԱՔԵԻ»

Լեգենդար երգիչը հիշեց նաեւ ուսանողական տարիները. «Մի համակուրսեցի ունեի, որի հետ երբ ընդունվեցինք համալսարան, մեզ միանգամից ուղարկեցին բերքահավաքի` պիտի կարտոֆիլ հավաքեինք: Այդ կուրսընկերս Դավիթ Թուխմանովն էր, ում հայրը հայ է եղել: Ի դեպ, որպես կարտոֆիլ հավաքող` նա բանի պետք չէր, բայց նորմալ է` հաշվի առնելով, որ ակնոցով կոմպոզիտոր էր: Բայց այն ժամանակ բարկանում էի` որպես «կոլխոզի ղեկավար»: Ախր, եթե իմանայի, որ նա այսպիսի երգեր կգրի, հատկապես «Դեն պոբեդին», նրա փոխարեն կարտոֆիլ կհավաքեի»:

«ԻՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ ՀԵՏ... 88-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ»

Բացի հայ կոմպոզիտորների մասին հուշերից, Ի. Կոբզոնը հիշեց Հայաստանի հետ տասնամյակներ շարունակ ունեցած բարեկամության մասին, այդ թվում, որ Սպիտակի պատվավոր քաղաքացի է եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր. «Երբ գալիս եմ Հայաստան, ամեն անգամ հիշում եմ իմ առաջին հանդիպումը հայկական հողի հետ... 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ էր: Ես առաջիններից էի, որ եկա այնտեղ... Մեզ թույլ չէին տալիս մուտք գործել` ասելով, որ նոր է տեղի ունեցել երկրաշարժը, սարսափելի վիճակ է, եւ կա նաեւ վտանգ, որ կկրկնվի: Բայց պնդեցինք, որ պիտի այնտեղ լինենք»:
Հարցին` արյդո՞ք դեկտեմբերի 7-ին Սպիտակ կայցելի, Ի. Կոբզոնը հետեւյալն ասաց. «Պարտադիր չէ, որ այդ ողբերգական օրվա տարելիցի մասնակիցը լինել: Սպիտակ քաղաքի նախկին քաղաքապետ պարոն Մուրադյանի հետ պայքարում ենք, որ մատուռ կառուցվի: Պետք է գործեր անել, այլ ոչ թե ներկա ստանալ. եկավ, տեսավ, հաղթեց... Եթե այս անգամ չստացվի Սպիտակ գնալ` միեւնույնն է, գնալու եմ: Գնալու եմ` որպես Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի»:

ԾԱՂԻԿՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԽՈՆԱՐՀՆԵԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԱՌԱՋ

Համերգից հետո 79-ամյա արտիստն ընդգծեց. «Սա համերգ չէր, ուղղակի, եկել էի շփվելու հայերի եւ այն երգերի հետ, որոնք ինձ նվիրել են հայ կոմպոզիտորները: Համերգի ընթացքում ինձ մոտ միտք ծագեց, որը ցանկանում եմ իրականացնել, քանի դեռ ողջ եմ: Հիմա խոսում եմ Տոլստոյի պես, որն իր բոլոր նամակներում ստորագրում էր` ԵՈԼ` եթե ողջ լինեմ: Ուրեմն` եթե ես ԵՈԼ, ուզում եմ այսպիսի մի համերգ անել նվագախմբով եւ այն իրականացնել Մոսկվայում ու այստեղ` Երեւանում: Այնպես որ, մյուս անգամ կլինեն ավելի շատ երգեր եւ կսպասեմ ձեզնից խորհուրդներ, թե ում ստեղծագործությունները կցանկանաք կատարեմ: Ցավոք, չհասցրի կատարել իմ սիրելի կոմպոզիտորներից Ռոբերտ Ամիրխանյանի գործերը: Ոչինչ, դա էլ մյուս անգամ: Շնորհակալություն, Հայաստան»,- եզրափակելով խոսքը` խոնարհվեց հոտնկայս ծափահարող հայ հանդիսատեսի առաջ եւ հավելեց, որ համերգի ընթացքում ստացած բոլոր ծաղիկները խոնարհելու է Առնո Բաբաջանյանի արձանի առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում