80-ականների զենքից բողոքող Փաշինյանի կառավարությունը վերադառնում է 80-ականների կործանիչների վերանորոգման

Թեմա

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ՌԴ «Միացյալ ավիացիոն կորպորացիան» ստորագրել են համաձայնագիր` Սու-25 կործանիչների արդիականացման եւ նորոգման վերաբերյալ: Նշենք, որ ոչ թե Սու-25-ը խորհրդային զրահապատ մինչձայնային գրոհիչ է, որը գործարկվել է 1981 թվականից ու արդեն 39 տարի է շարունակում է մնալ ռուսական մարտական գործողությունների շարքերում, համենայնդեպս, ռուսաստանյան ռազմաօդային ուժերում նախատեսված էր, որ կպահպանվի մինիմում մինչեւ 2020 թվականը: Այս ամենն ուշագրավ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության ֆոնին, որ տարեսկզբին Կապանում կայացած իր տխրահռչակ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե` «Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը»: Փաստորեն, իրականությունն ամենեւին էլ այդպես չէ: Մինչ Ն. Փաշինյանը բողոքում էր, թե գնացել էր սահման, եւ այն ավտոմատը, որն իրեն տվել էին 1973 թվի էր` իրենից երկու տարով մեծ, ու «թմբկահարում» էր, որ Հայաստանը ձեռք է բերում աննախադեպ քանակի ժամանակակից զենք ու զինամթերք, արի ու տես, որ հիմա իր ղեկավարած կառավարությունը զբաղված է Փաշինյանից 6 տարով մեծ, 80-ականների արտադրության Սու-25-երի վերանորոգմամբ: Ինչեւէ, թե արդյոք ռուս գործընկերները մտավախություն չունեն, որ մի օր էլ ՀՀ վարչապետը կկանգնի ու էլի կհայտարարի, որ դրանք «ոչ մի բանի պիտանի չեն, ընդամենը մետաղի ջարդոն են», «Իրավունքը» պարզեց մասնագետների կարծիքը:

«ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, «ԾԵՐՈՒԿԸ» ՄՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ»

Ըստ «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական ռուս փորձագետ ԱԼԵՔՍԵՅ ԼԵՈՆԿՈՎԻ` անհրաժեշտ է հիշել ՌԴ ռազմաօդային ուժերի գործողությունները Սիրիայում. «Ահաբեկչական խմբավորումների ոչնչացման առումով հիմնական ռազմական աշխատանքը ցամաքում բաժին են հասել Սու 24-ին եւ Սու 25-ին` այսպես կոչված, «ծերուկներին»: Բայց նշենք, որ այս ինքնաթիռները ստեղծվել են այն պայմանով, որպեսզի հնարավոր լինի մոդերնիզացնել: Սիրիայում գործողություններին մասնակցում էր Սու 25-ի վերջին արդիականացված մոդելը, որը վերապատրաստվել էր ժամանակակից մարտեր վարելու համար: Այնտեղ տեղադրված համակարգերը թույլ է տալիս գրոհիչին շատ արդյունավետ եւ խիստ ճշգրիտ օգտագործել ինչպես կառավարվող, այնպես էլ չկառավարվող զինամթերքը, որը նա վերցնում է իր հետ օդանավ: Դրանից բացի, որպեսզի պաշտպանենք գրոհիչը ցամաքային նշանառուներից, այն օժտված է նաեւ մեկ այլ համակարգով, որը շեղում է բոլոր մեզ հայտնի հրթիռազենիթային տեղաշարժական համակարգերից, որոնք ունեն մեր հակառակորդները: Այս համակարգն օգնում է գրոհիչին, այսպես կոչված, «ծերուկին» մնալ մարտական շարքերում եւ կատարել իր առաջադրանքը: Եթե ուսումնասիրենք, թե տոկոսային առումով որքան մարտական թռիչքներ են բաժին հասել Սու-25-ին, ապա, կարելի է ասել, կեսից ավելին, որոնք կատարել է ռուսական ռազմական ավիացիան Սիրիայում»:

«ԹԱՆԿ ՉԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ, ԲԱՅՑ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՀԶՈՐ ԵՆ»

ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու, գեներալ-մայոր  ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՊՈՎՆ էլ «Իրավունքի» հարցադրմանն ի պատասխան նշեց, որ Սու-25-ները, հատկապես ռազմական գործողությունների նախնական փուլում, ավելի արդյունավետ են, քանի որ այն ինքն իրենով փոքր չափերի է, ավելի ճկուն է եւ ցամաքում աշխատում է ավելի արդյունավետ, քան Սու-24-ը. «Սու-24-ը հայտնի է ինձ ոչ միայն բառերով ու փաստաթղթերով, այլ նաեւ ինձ բախտ է վիճակվել թռչել դրանով անձամբ եւ սովորեցնել մարդկանց: Վերջին մոդելն իհարկե ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ նախ կարելի է այն կառավարել` առանց օդանավակայանի ցամաքային տեղորոշիչի եւ երկրորդ` բարձր աստիճանի կարգավորումներ ունի: Համակարգը թույլ է տալիս այնպիսի կարգավորումներ իրականացնել, որ Սիրիայում ամերիկացիները սկզբնական շրջանում նույնիսկ մտածում էին, թե մենք աշխատում ենք միայն գերճշգրիտ ժամանակակից զինտեխնիկայում: Բայց իրականում ստիպել ենք ինքնաթիռի համակարգերին աշխատել այնպիսի ճշգրտությամբ, որը մեզ թույլ է տալիս, թեկուզ ամենաէժան ռումբերը նետել այնպիսի ճգրտությամբ, որոնք խփում են ուղիղ նշանակետին: Սու-25-ի արդիականացված մոդելները, որոնք պետք է Հայաստանում լինեն, այդքան թանկ չեն, ինչպես նորագույն տեխնիկան, բայց հավասարապես հզոր են ու արդյունավետ: Այստեղ կա բավական ցածր գին եւ բավական բարձր որակ, եւ, ի վերջո, դրանք ուղղակի ինքնաթիռներ չեն, այլ`  համակարգեր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում