«Մտավորականների խորհուրդը» պաշտպանում է «Կամք»-ի պահանջները

Մշակութային

Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության: ԲՈՒՀ-ի ոչ մասնագիտական ֆակուլտետներում  հայոց լեզու առարկայի ուսուցումը կամընտրականի վերածելը, մանկական հանդեսների ֆինանասավորման դադարեցումը, «Հայ ասպետ» հայրենասիրական հաղորդման փակումը, դրանց փոխարեն՝ «Հուզանք ու զանգ» կասկածելի ներկայացման, նաեւ սեռափոխության մասին ֆիլմի ֆինանսավորումը, եւ ոչ միայն դրանք, վկայում են, որ փորձ է արվում խեղել ազգային նկարագիրը: Դրա վառ արտացոլանքը դարձան հանրակրթական դպրոցական ծրագրերի «չափորոշիչները», Լանսարոտի կոնվենցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ցանկությունը: Փաստերը վկայում են, որ նման քաղաքականության արդյունքում փոխակերպվում է  ազգային արժեհամակարգը՝ իր վտանգավոր հետեւանքներով՝

  1. Հայկական դպրոցը կկորցնի իր ազգային դիմագիծը.
  2. Դպրոցը կդադարի ազգային բարոյականության դարբնոցը լինելուց.
  3. Այդ ոգով կրթված եւ դաստիարակված Հայաստանի քաղաքացին չի կարող դառնալ իր հայրենիքի նվիրյալ պաշտպանը.
  4. Այս կրթական համակարգը չի կարող ապահովել աշխարհով մեկ սփռված ազգի միասնականությունը.
  5. Նման համակարգը լավագույն հիմքերն է ստեղծում  <<բաց հասարակության>> դրսեկ գաղափարների հաստատման համար, որը սպառնալիք է մեր ազգային – պետական անվտանգությանը .
  6. Նորացվող կրթական համակարգը պետք է բացառի <<իմ մարմինն իմ անձնականն է >> տիպի փիլիսոփայության ներմուծումը դպրոց, որը երեխային հեռացնում է հոգեմտավոր բնական զարգացումից: Ավանդական ընտանիքում նման դաստիարակություն ստացող երեխան լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ծնողների համար:

«Մտավորականների խորհուրդ» հասարակական նախաձեռնությունը ստիպված է փաստել, որ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի կողմից իր հասցեին ներկայացվող քննադատությունն եւ առաջարկությունները որակվում են որպես «խավարամիտների» արձագանք: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել կառավարել ոլորտը՝առնվազն այն պատճառով, որ չի ուզում ականջալուր լինել բազմամյա գիտական եւ մանկավարժական փորձ ունեցող մասնագետների առաջարկներին:

Այս իրողությունը գնահատելով՝ «Մտավորականների խորհուրդը» պաշտպանում է նաեւ «Կամք» հասարակական նախաձեռնության՝ կրթական համակարգը իրական բարեփոխումների ենթարկելու պահանջները, որոնց հիմքում առաջնային պետք է համարվեն Հայ ժողովրդի եւ համաշխարհային պատմության, Հայ Առաքելական եկեղեցու պետականամետ գործունեության, հայ գրականության եւ մշակույթի, դրա հետ մեկտեղ՝ համաշխարհային հումանիստական ժառանգության բարձրակարգ մատուցումը ու դասավանդումը:

Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում, ՀՀ Կառավարությունը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակծությմբ հատուկ քննարկման առարկա դարձնի կրթական համակարգի բարեփոխումների խնդիրը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ   Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ   «Հայ  Ասպետ»  կրթահամալիրի տնօրեն

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ   Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ  «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ   Հրապարակախոս

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ   Բժշկ. գիտությունների  թեկնածու

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ  Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ  «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում