Այսօր մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվում գյուղատնտեսության նկատմամբ.Նախկին փոխնախարարը ահազանգում է ոլորտի խնդիրների մասին
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, մասնագետները ահազանգում են, որ լուրջ խնդիրներ, անկումային ցուցանիշներ ունենք գյուղատնտեսության ոլորտում:
Իրականում ինչ խնդիրներ առաջ է կանգնած գյուղացին, ինչու են խաղողի մթերման գները իջեցվում եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ, ով նախ նկատեց.
-Վերաբերմունքը առհասարակ չկա գյուղատնտեսության ոլորտի վրա: Թեեւ ՀՆԱ-ի 24-25 տոկոսը գյուղատնտեսությունն է ապահովվում իր վերամշակող ոլորտով հանդերձ, բայց այս ոլորտը չունի կառավարման մարմին: Գյուղատնտեսության նախարարությունը կցակառույց դարձնելը էկոնոմիկայի նախարարությանը՝ արդեն ինքնստիքյան վերաբերմունք էր գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ: Սա կարեւոր ոլորտ է, որը պետք է ունենա օպերատիվ կառավարում, բայց ինչ ենք տեսնում... Առհասարակ գյուղատնտեսության ոլորտը ներդրումների լուրջ կարիք ունի, բայց այսօր մնացորդային վերաբերմունք է ցուցաբերվում գյուղատնտեսության նկատմամբ:
Հ.Գ. Զրույցի ուշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

