Այսօր տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Մշակութային

«Դոստոևսկու հերոսի նման ես ապրում էի նաև իմ ուղեղում և դա հետաքրքիր, հագեցած կյանք էր: այսօր ես չգիտեմ՝ որ կյանքն է ավելի իրական. այն, որ գլխումս է, թե՞ այն, որ դրսումն է»։

Աղասի Այվազյան

Այսօր տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է:

Գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Աղասի Այվազյանը հայ նորագույն արձակի նշանավոր դեմքերից է:

 Նա Հայֆիլմում ստեղծագործական փուլը սկսել է «Եռանկյունի» ֆիլմով որպես սցենարիստ 1967թ.-ից: 

Ավելի քան 12 ֆիլմի սցենարի հեղինակ, որոնցից կինոսեր հանրությանը հայտնի են «Խաթաբալա», «Հայրիկ», «Ձայն բարբառոյ» և այլ ֆիլմեր: Ռեժիսորական աշխատանքներից են «Վառած լապտեր» և «Գաղտնի խորհրդականը» ֆիլմերը: 

Կենսագրությունը

Ծնվել է 1925թ. սեպտեմբերի 7-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում:

Մահացել է 2007թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Կրթություն

  • 1942թ.՝ սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում:
  • Թբիլիսիի համալսարանի բանասիրության ֆակուլտետում:
  • 1945-1948թթ.՝ ԵԳԹԻ-ում և ՖԿՀՊԻ-ում:

Աշխատանքային գործունեություն

  • 1965-1973թթ.՝ «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչ:
  • 1973-1981թթ.՝ «էկրան» ամսագրի գլխավոր խմբագիր:
  • 1992-1997թթ.՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիր:

Ստեղծագործություններ

  • 1963թ.՝ «ճանապարհորդություն իր շուրջը»:
  • 1968թ.՝ «Ընտանիքի հայրը»:
  • 1973թ.՝ «Փառքի համար»:
  • 1977թ.՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները»:
  • 1983թ.՝ «Եռանկյունին»:
  • 1985թ.՝ «Դիպլիպիտո»:
  • 1986թ.՝ «Օբյեկտիվ-18»:
  • 1989թ.՝ «Թթի ամիսը»:
  • 1993թ.՝ «Երկրի վրայի զբաղմունքը»:
  • 1995թ.՝ «Պրոբլեմ»:
  • 1999թ.՝ «Թատրոն»:
  • 2000թ.՝ «Ալիբի»:
  • 2001թ.՝ «Սանչերը»:
  • 2002թ.՝ «Պոեմ վասն շենքի և շինության»:

Ֆիլմեր

  • 1982թ.՝ «Լիրիկական երթ»:
  • 1983թ.՝ «Վառած լապտեր»:
  • 1988թ.՝ «Գաղտնի խորհրդականը» :
  • 1972թ.՝ «Հայրիկ»:
  • 1989թ.՝ «Մեզանից երեքը»:
  • 1991թ.՝ «Ձայն բարբառոյ»:

Ձեռքբերումներ

  • 1982թ.՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:
  • 1975թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում