«Կան մարդիկ, որոնք ուղղակի ուզում են վիրավորել». Կարինա Նազարյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու, բացասական մեկնաբանությունների և դերասանուհի դառնալու երազանքի մասին

Շոու բիզնես

Տիկ-տոկից հումորային տեսանյութերով հայտնի դարձած 21-ամյա Կարինա Նազարյանի խոսքով՝ տեսանյութեր վաղուց է նկարահանում, բայց առաջ դրանք չէր հրապարակում հանրային ռեժիմով: Ասում է՝ էջը հանրային դարձնելուց հետո, ավելացել են ոչ միայն Տիկ-տոկի, այլև Ինստագրամի հետևորդները: Հիմա Կարինան Տիկ-տոկում ունի 73 հազար, Ինստագրամում՝ 19 հազար հետևորդ:

Կարինան պատմել է Տիկ-տոկի հարթակը գրավելու, նպատակների, իր և երիտասարդ դերասան Լևոն Սարգսյանի հարաբերությունների մասին:

«Դպրոցական տարիներին չափազանց բարդութավորված էի, շրջապատի երեխաները ծաղրում էին ինձ, ուշադրություն չէի սիրում: Միշտ մտածել եմ, որ եթե իմ կարծիքն արտահայտեմ, ինձ կծաղրեն, չեն հասկանա: Երբ սկսեցի տեսանյութեր նկարահանել, ավելի ինքնավստահ դարձա, երևի, մեծացա: Հիմա շատ է պատահում, որ դրսում ինձ ճանաչում են, նկարվում ինձ հետ կամ ուղղակի ժպտում, ինչը չի կարող չուրախացնել»,-ասաց նա:

Կարինայի խոսքով` թե՛ Ինստագրամում, թե՛ Տիկ-տոկում իր հանրային էջերը ունեն մոտ մեկ տարվա պատմություն: «Մինչև այդ Տիկ-տոկում էջ ունեի, որը փակ էր, նկարահանում էի տեսանյութեր ինձ համար ու տեղադրում ոչ հանրային տարբերակով: Չգիտեմ ինչու, բացեցի էջս ու սկսեցի տեսանյութեր տեղադրել: Հենց սկզբից սկսեցի հումորային տեսանյութերից, նկարահանում էի հայտնի հումորային դրվագներ, երևի, մարդկանց դուր էր գալիս իմ մեկնաբանությունը: Մտածել եմ նաև լուրջ կոնտենտի մասին, բայց հասկացել եմ` ուզում եմ մարդկանց դրական էներգիա փոխանցել: Նկատել եմ, որ մարդիկ նաև անլուրջ են վերաբերվում ինձ, անգամ տեսանյութեր եմ նկարահանել այդ թեմայով, բայց եթե հումորային տեսանյութ եմ նկարահանում, չի նշանակում, որ անլուրջ եմ,-ասաց նա և հավելեց, որ երկար է մտածել, թե ինչու են Հայաստանում Տիկ-տոկ-երներին անլուրջ վերաբերվում,-Տիկ-տոկ-ում դաշտն ազատ է, գուցե երբ ինքդ ես քեզ ներկայացնում, ոչ թե կազմակերպություն, մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել քեզ»:

Կարինայի խոսքով` գումար վաստակում է հիմնականում Ինստագրամի միջոցով: «Գովազդներ եմ անում, որոնց դիմաց ինձ գումար են վճարում: Ամենամեծ գումարը, որը վաստակել եմ Ինստագրամի միջոցով, 160 դոլար է: Նաև բարտերային տարբերակով եմ շատ գովազդներ անում: Օրինակ` այն առօրյա պահանջները, որ մարդն ունի` մատնահարդարում, վարսահարդարում, կարող է անել բարտերային տարբերակով ու գումար չծախսել դրանց վրա»,-նշեց նա:

Խոսելով բացասական մեկնաբանությունների մասին` Կարինան ասաց. «Եղել է ժամանակ, երբ ինձ համեմատել եմ այլ օգտատերերի հետ ու հասկացել` իմ էջում բացասական մեկնաբանությունները քիչ են: Այնպես չէ, որ միշտ դրականն են գրում, գրել են, օրինակ, որ տգեղ եմ: Նման մարդիկ ուղղակի ուզում են վիրավորել, եթե զգում եմ շատ են չափն անցնում, արգելափակում եմ: Փորձում եմ տարբերակել կարծիքն ու վիրավորանքը: Եթե բացասական է, բայց կարծիք, ընդունում եմ, հավանում եմ մեկնաբանությունը»:

Տիկ-տոկ-ում հայտնի դարձած մարդկանցից շատերը նաև նկարահանվելու առաջակներ են ստանում: Կարինայից հետաքրքրվեցինք՝ արդյոք ունեցել է այդպիսիք. «Առաջարկներ եղել են, բայց ինչ-որ հանգամանքներից ելնելով չեն ստացվել: Ցանկանում եմ հեռուստատեսությունում հայտնվել: Մի փոքր սխալ եմ համարում, երբ առանց կրթություն ստանալու մարդիկ սկսում են նկարահանվել: Երբ կրթություն ստանամ ու հասկանամ` կարող եմ լիարժեք որակ տալ հեռուստադիտողին, ես էլ կլինեմ եթերում: Սխալ է հայտնի դառնալու մոլուցքով առաջնորդվելը, պետք է առաջնորդվել քո սիրած գործով զբաղվելու մտքով, այլ հարց է, որ դրա շնորհիվ հետո կարող ես հայտնի դառնալ»

Աղբյուր՝https://www.tert.am/life/am/news/2020/09/07/karina/67706

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում