Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը ` Էվերթոնի ֆուտբոլիստ
Սպորտ«Էվերթոնն» ու Մադրիդի «Ռեալն» իրենց պաշտոնական կայքերում հաստատել են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ մերսիսայդյան թիմ տեղափոխության վերաբերյալ։
«Էվերթոնը» Խամեսի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Ես իսկապես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքում այսպիսի մեծ ակումբի հետ, թիմ, որ մեծ պատմություն ունի։ Ուրախ եմ նաև, որ աշխատելու եմ այնպիսի մասնագետի(Կառլո Անչելոտի) հետ, որն ինձ շատ լավ է ճանաչում։
Լուրջ հաջողություններ գրանցելու նպատակ ունեմ այստեղ»,- ասել է Խամեսն «Էվերթոնի» պաշտոնական կայքի հետ զրույցում։

