«Փյունիկը» գրանցեց այս մրցաշրջանի առաջին հաղթանակը
ՍպորտVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» մրցեց «Գանձասար-Կապանի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմին առաջին խաղակեսում առաջ մղեց Անտոն Կոբյալկոն։
Արդեն խաղի երկրորդ հատվածում հաշիվը կրկնապատկեց Արտյոմ Ավանեսյանը։
Այդպիսով, երևանյան թիմը գրանցեց առաջին հաղթանակը և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Գանձասար-Կապանը» գտնվում է վերջին` 10-րդ տեղում։

