Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կմենամարտի հունվարի 23-ին
ՍպորտՌուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը իր առաջիկա մենամարտը UFC-ում կանցկացնի 2021 թվականի հունվարի 23-ին։
UFC 257-ի շրջանակում Ծառուկյանի մրցակիցը կլինի Նասրաթ Հաքպարաստը։
Արմանը UFC-ում անցկացրել է 3 մենամարտ ու գրանցել 2 հաղթանակ։ Իսկ գերմանացի մարտիկը հաղթել է 6 մենամարտից 4-ում։
Նույն երեկոյի ընթացքում միմյանց հետ կմրցեն նաև Կոնոր Մակգրեգորն ու Դուստին Պուարիեն։

